211652_close_icon
views-count77269 դիտում article-date 19:32 14-02-2019

Տեսախցիկը արձանագրել է Տավուշի մարզում ողբերգական ավտովթարի պահն ու KIA -ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած ու փախուտի դիմած ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 11-ին Տավուշի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գրոծերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ KIA Sorento-ն վարել է Հաղարծին գյուղի բնակիչ, 31-ամյա Դավիթ Պողոսյանը, ով բախվել էր կայանված վիճակում գտնվող համագյուղացի, 63-ամյա Մուշեղ Հախվերդյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Մ. Հախվերդյանը տեղում մահացել էր, իսկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի հետ Բագրատաշետնի մաքսակետի իրենց գործընկերների հետ հայտնաբերել էին KIA -ի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդին ու ավտոմեքենան: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2019/02/11/1117170/?fbclid=IwAR1d02jo63iNe-KmT0cw_lCP_OjkXw0i611YLZdekIY1enxUck8WuAgqulc] ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել էին Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին Kia-ի վարորդի և «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանն ու դատախազի տեղակալ Էդվարդ Հարությունյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր