Վազգեն Մանուկյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ Վանեցյանը մանրամասնել է նրա թեկնածության պայմանները

Վազգեն Մանուկյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ Վանեցյանը մանրամասնել է նրա թեկնածության պայմանները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է Para Tv-ն։

Նա նշել է, որ կուսակցությունների այդ որոշումն ընդունվել է «Հայրենիքի փրկության ազգային շարժման» խորհրդի նիստում, իսկ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք հանրահավաքի ժամանակ Մանուկյանը ելույթ կունենա։

«Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու քաղաքական որևէ ուժի», - ասել է Վանեցյանը։

Նա նշել է, որ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանի ընդդիմության միասնական թեկնածուն, որը կարող է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է: Արցախում պատերազմի սկզբից մեկ ամիս անց Մանուկյանը Կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---