«Արսենալի» կազմում Մխիթարյանի հնարավոր նորամուտի խաղը հայտնի է

«Արսենալի» կազմում Մխիթարյանի հնարավոր նորամուտի խաղը հայտնի է

PanARMENIAN.Net - Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում կարող է առաջին անգամ խաղադաշտ դուրս գալ «Սուոնսիի» հետ խաղում հունվարի 30-ին: Այս մասին գրում է Daily Star-ը:

«Մխիթարյանը սպասում է իր նորամուտին։ Նա կարող է խաղարկվել 4-3-3 սխեմայում, որին Վենգերը վերադարձել էր վերջին երկու խաղում՝ «Չելսիի» և «Քրիսթալ Փելեսի» հետ»,- գրում է աղբյուրը:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 6-րդ, «Սուոնսին»՝ վերջին, 20-րդ հորիզոնականում են։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---