211652_close_icon
views-count7885 դիտում article-date 16:21 28-12-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Զովունի գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել Land Rover-ում․ ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Զովունի գյուղի սկզբնամասում, Եղվարդի խճուղում, էլեկտրաենթակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Land Rover մակնիշի ավտոմեքենայում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպետատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայաքարել է վարորդ Ռոբերտ Սաֆարյանը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժաներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ  շահագործելի։ 

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի, 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր