«Ծալովի» Samsung Galaxy Z Flip-ի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է24 փետրվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Samsung Galaxy Z Flip «ծալովի» սմարթֆոնի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է: Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով: Արդյունքում որոշվել է գործարանը փակել և կարանտին հայտարարել: Samsung-ի ծալովի էկրանով բոլոր սմարթֆոնները հավաքվում են Գումի քաղաքում: Թե երբ կվերականգնվի արտադրությունը՝ հայտնի չէ: Կստուգվեն բոլոր աշխատկիցները, որոնց հետ կարող էր շփում ունենալ վարակված աշխատողը, գրում է Hi-tech-ը՝ Reuters-ին հղումով: Հայտնի չէ, թե արտադրության կասեցումն ինչպես կանդրադառնա Samsung Galaxy Z Flip-ի վաճառքի վրա՝ դա շատ թանկարժեք մոդել է, որը փոքր խմբաքանակներով է վաճառվում: Եւ հազիվ թե խանութներում կան նոր «ծալովի» սմարթֆոնի մեծ պաշարներ, այնպես որ կարող է պակաս զգացվել: Galaxy Z Flip-ը Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնն է, որն արտադրվել է հին «ծալովի» հեռախոսների ոճով: Այն երկար դիսփլեյ ունի, որը ծալվում է և սմարթֆոնը կոմպակտ սարքի է վերածվում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |