▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 FZ 096 համարանիշի և Opel մակնիշի 35 MF 811 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Ապարանի ու Ծաղկահովիտի բժշկական կենտրոնների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին։

Բախման հետևանքով ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել են մեքենաների վրայից։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ միջոցներ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին