Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, դժվար է անվանել գաղափարական, ծրագրային քարոզարշավ. այսպես էլ կշարունակվի

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին քարոզարշավի ընթացքում, դժվար է ասել, որ գաղափարական, ծրագրային բնույթ է կրում։ Ցավոք, դա հնարավոր չէ տեսնել նաև կազմակերպվող հեռուստաբանավեճերում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքերով՝ որոշ տարրեր կուսակցությունների ծրագրերից, գաղափարներից լսելի է, բայց դժվար էր ակնկալել, որ դրանք կոնցեպտուալ կլինեն, լավ մշակված կլինեն։ «Այդպիսի ակնկալիքներ չկար։ Կար ակնկալիք, որ լինելու էր սուր պայքար, որ լինելու էր դիրքորոշումների հակադրում, և դա մենք տեսնում ենք։ Եվ կարծում եմ, որ հաշվի առնելով այն, թե ինչ պայմաններում են անցնում ընտրությունները, դրանք արտահերթ են և քիչ ժամանակ կար նախապատրաստվելու համար, քարոզարշավը բավականին կարճ է, ապա այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այս քարոզարշավը օգնելու է ամեն դեպքում ընտրողներին կողմնորոշվել»,- ասաց Նավասարդյանը։

Անդրադառնալով քաղաքական ուժերի հակադարձումներին, թե ընտրողներին չի հետաքրքրում գաղափարական, ծրագրային պայքարը, ընտրողը ծրագրերին ուշադրություն չի դարձնում, մեր զրուցակիցը նկատեց. «Եթե ինչ-որ սպառողին դեռ ոչ մի անգամ չես առաջարկել, շատ դժվար է որոշել՝ սպառողին դա պետք է, թե ոչ։ Եթե այդ նույն տրամաբանությունը տեղափոխենք նաև քաղաքական պայքարի վրա, ապա մենք երբևէ սպառողին՝ ընտրողին չենք առաջարկել հստակ ծրագրեր, հստակ մոտեցումներ։ Կարծում եմ, որ այդ առումով ռիսկային է ասել, որ ընտրողին դա պետք չէ։ Երբ որ առաջարկենք և դա տեղի ունենա ավանդաբար ու տեսնենք, որ ընտրողը դրան ուշադրություն չի դարձնում, գուցե հիմքեր կլիներ հիմա նման պնդումներ անել, բայց այս պահին նման գնահատականներ տալը այնքան էլ հիմնավորված չէ, քանի որ Հայաստանում կա բավական լուրջ ընտրազանգված, որը հետաքրքրված է շատ կոնկրետ ծրագրերով, մտածված քայլերով»։ Նավասարդյանը նաև հավելեց, որ ցավոք, այս քարոզարշավը նույն տոնայնության մեջ էլ կշարունակվի, ծրագրային գաղափարական պայքար չի լինի, քանի որ քաղաքական ուժերը չէին պատրաստվել այս քարոզարշավին, առավել ևս գաղափարական ու ծրագրային մրցակցությանը, բացի դրանից՝ համարում են, որ դա ընտրողներին հետաքրքիր չէ։ «Բայց ես սրանում մեծ պրոբլեմ չեմ տեսնում, քանի որ, կրկնում եմ, ժամանակը բավարար չէր, որ մարդիկ հասկանային, խորանային կուսակցությունների ծրագրերի մեջ»,-եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ևս ծրագրային և գաղափարական պայքարը բացակայում էր այս 8 օրերին, քանի որ հիմնական խաղացողները դարձել են «Իմ քայլը» ու ՀՀԿ-ն, իսկ նրանք զբաղված են միմյանց պատասխանելով, որի արանքում ստվերվում է քաղաքական այլ ուժերի կողմից տարվող գաղափարական պայքարի, քարոզչության փորձերը։ «Փաշինյան-ՀՀԿ հակամարտությունը այս ընտրության ամենատխուր մասերից է։ Փաստացի մի բանավեճ է ստեղծվել, որը դուրս է քաղաքական պայքարի տրամաբանությունից։ Փաստացի երկու բևեռ է ստեղծվել, մարդիկ ներգրավվել են այս բանավեճի մեջ, իսկ մնացած ուժերը մնացել են այս ամենի ստվերում։ Էլ չասած, որ սա քաղաքական պայքարի անընդունելի ոճ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով. «Բայց սա տրամաբանական է, քանի որ ժամանակը շատ սուղ էր, մասնակցության հայտ ներկայացրած ուժերը՝ շատ, որոնց մեջ կան նորաստեղծ ուժեր, ոտքի վրա ձևավորված դաշինքներ։ Կոնկրետ թեմաների հետ կապված բանավեճ, կարծես թե, նոր-նոր սկսվում է, բանավեճային մշակույթը մտնում է մեզանում, բայց վատն այն է, որ այս կարճ ժամանակում մարդիկ չեն հասցնի հասկանալ, թե ով ինչ մոտեցումներով է գնում ԱԺ»։

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ կա ճշմարտություն, որ մարդկանց այդքան էլ չի հետաքրքրում քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, քանի որ նախկինում ընտրությունների ժամանակ ամեն ինչ նախապես կանխորոշված էր ու մարդիկ հետևում էին միայն ցուցակների առաջին դեմքերին, իսկ այս ընտրություններին, ըստ մեր զրուցակցի, կա ընտրողների բավական մեծ զանգված, որը կարևորում է ներկայացված ծրագրերը և գնալու է ընտրության հենց այդ ծրագրերից ելնելով։ «Այնպես որ այս իմաստով կարելի է ասել, որ սրանք աննախադեպ ընտրություններ են, բայց կրկին որոշակի առումով սահմանափակ և այս մասով դեռ մեծ աշխատանք պետք է տանել»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Նախընտրական քարոզարշավին մնացել է 4 օր։ Դեկտեմբերի 8-ը լռության օր է, իսկ 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում