Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Norway Chess 2018-ի առաջին տուրում (տեսանյութ)

Սպորտ
a1chess-aronyan-28.05.

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին կես միավորը վաստակեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարում:   Առաջին տուրում նա սեւերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Բավականին հետաքրքիր պայքարում անցած պարտիան ավարտվեց 31-րդ քայլին, երբ կողմերը հասկացան, որ այլեւս հաղթելու հնարավորություն չունեն:   Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի շախմատիստ Վեսլի Սոյի հետ, որն այս տուրում հանդիպում է ռուսաստանից Սերգեյ Կարյակինի հետ: