24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թվային մանիպուլյացիա․ պարզվում է՝ բյուջեի գերակատարման հայտարարությունը սուտ է

 

2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ:

Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: Նշենք, որ 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին:

Սակայն հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը ճշտված տարեկանի պլանի նկատմամբ, արդյունքնում պարզ մաթեմատիկանա հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին համար անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ:

Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է, իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել:

  2019թ. Մլրդ դրամ Մլրդ դրամ
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈւՑԱՆԻՇ 1,401,9 1,465,1 (տարեկան ճշտված պլան)
ՓԱՍՏԱՑԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈւՏՏՆԵՐ 1,464,3 1,464,3
ԳԵՐԱԿԱՏԱՐՈւՄ(ԲԱՑԱՐՁԱԿ) 62,4 Զրոյական (-800 հազար)

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ