Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսական հատուկ գործողություն Հայաստանո՞ւմ․ Շիշկինի թունավորման առեղծվածը

Նախօրեին «Ժամանակ» օրաթերթը սկանդալային մի տեղեկատվություն էր հրապարակել, որը, թերևս, արժանի ուշադրության չարժանացավ մեդիա դաշտում և քաղաքական շրջանակներում։ Թերթը գրել էր, թե Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված և Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է առաջիկայում մամուլի ասուլիս կազմակերպել և հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ: Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Այժմ Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին։ «Ժամանակն» այսօր արդեն նոր տեղեկատվություն է տպագրել՝ տեղեկացնելով, թե Շիշկինը կասկածում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները իրեն վարակել են առողջության համար խիստ վտանգավոր հեպատիտ E-ով, հեպատիտի մի տեսակ, որի հարուցիչը չկա Հայաստանում, և, բնականաբար, Շիշկինը դրանով չէր կարող վարակվել առանց կողմնակի միջամտության: Մինչ այդ Շիշկինը եղել է հեպատիտ A-ի կրող, որը այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար։

Շատերը համարում են, որ Շիշկինը էպատաժային գործիչ է ու սիրում է հանդես գալ սկանդալային հայտարարություններով, որոնք հետո չեն ապացուցվում կամ հերքվում են։ Ամենևին նպատակ չունենք հակադրվել այս կարծիքին, մյուս կողմից՝ իրավունք չունենք կասկածի տակ դնելու ռուսաստանցի վտարանդի գործչի պնդումները, մանավանդ որ Մոսկվան նման, այսպես ասած, դիվերսիոն գործողություններով աչքի է ընկել նաև այլ երկրներում, որոնք շատ ավելի պաշտպանված են ռուսական ագրեսիվ քաղաքականության ազդեցությունից և հետևանքներից։

2006 թվականի նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի առողջական վիճակը խիստ վատթարանում է։

Հոսպիտալացվելուց և բժշկական ախտորոշումից հետո պարզ է դառնում, որ Լիտվինենկոյին թունավորել են պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութով։ Ի վերջո, նոյեմբերի 23-ին Լիտվինենկոն կնքում է մահկանացուն՝ դառնալով բժշկությանը հայտնի պոլոնիում-210-ով թունավորված սուր ճառագայթային համախտանիշի առաջին զոհը։ Լիտվինենկոյի թունավորման և մահվան վերաբերյալ առաջ են քաշվել մի շարք վարկածներ. ըստ բրիտանական հետաքննության՝ Լիտվինենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալ էր համարվում Ռուսաստանի դաշնային պաշտպանության ծառայության սպա Անդրեյ Լուգովոյը։ Հետաքննության նպատակով Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Լուգովոյին։ Արտահանձնումը մերժելուց հետո երկրների միջև տեղի է ունենում հարաբերությունների սառեցում։

Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված, ապա Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:

Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:

Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:

Ինչպես տեսնում ենք՝ Մոսկվայի «ձեռքերը» բավականին երկար են ու հասնում են անգամ եվրոպական երկրներ, որտեղ բնակություն են հաստատել մարդիկ, որոնց նկատմամբ Պուտինի իշխանությունը բարեհաճ վերաբերմունք չունի։ Ամենևին չենք ուզում Շիշկինին նույնացնել Ռուսաստանի այսօրվա ռեժիմի մյուս զոհերի հետ, սակայն միանգամայն հնարավոր ենք համարում, որ Մոսկվան Հայաստանում իրականացնի այսպես կոչված՝ հատուկ գործողություններ, մանավանդ որ մեր երկրի իրավապահ մարմիններն ու մասնավորապես ԱԱԾ-ն լյուստրացիայի չեն ենթարկվել ու, մեղմ ասած, կասկածելի է, թե ինչքանով են արդյունավետ կատարում իրենց սահմանադրական, ֆունկցիոնալ լիազորությունները։ Էլ չենք ասում այն մասին, որ Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք բացահայտորեն կարծում են, որ նույնիսկ հեղափոխությունից հետո կտրված չէ մեր ԱԱԾ-ի՝ Մոսկվային կապող «պորտալարը»։

Ամեն դեպքում, գործ ունենք կոնկրետ դեպքի հետ, ու Շիշկինի հայտարարությունները պետք է հերքվեն համ հաստատվեն։ Եթե նա ստում է, ապա փաստորեն մտածված ձգտում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, ըստ այդմ՝ անցանկալի անձ է մեր երկրում։ Եթե ռուսաստանցի հասարակական գործչի հայտարարությունները հաստատվեն, ապա ստացվում է՝ Ռուսաստանը թշնամական գործողություններ է իրականացնում ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածքում․ այսօր թիրախը Շիշկինն է, վաղը կարող է դառնալ Հայաստանի որևէ գործիչ, որը չի բավարարում, այսպես ասած, ռուսական ստանդարտին։ Ամեն դեպքում, իրավիճակը մտահոգիչ է, որը որոշակի օպերատիվ գործողություններ է պահանջում Հայաստանի պատկան մարմիններից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում