Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Շառլ Ազնավուրը՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ։

-           մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը։

-           1924 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Շահեն Թաթիկյանը՝ հայ արձակագիր, սցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985): 

-           1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Իվան Պասկեւիչի գլխավորությամբ գրավեցին Երեւանի բերդը։

-           1866 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Արշակ Ֆեթվաճյանը՝ հայ նկարիչ (մահ.՝ 1947 թ.)։

-           1883 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Ռոմանոս Մելիքյանը՝ հայ նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ (ծնվ.՝ 1935 թ.)։

-           1949 թ. հոկտեմբերի 1-ին հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

-           1969 թ. հոկտեմբերի 1-ին բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, այն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։

-           1880 թ. հոկտեմբերի 1-ին Թոմաս Էդիսոնը բացում է էլեկտրալամպերի առաջին գործարանը:

-           1956 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Գառնիկ Ալեքսանյանը՝ բժիշկ, վիրաբույժ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության մայոր:

-           1905 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Արշակ Ագապյանը՝ հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս:

-           Հոկտեմբերի 1-ին նշվում է Ծերերի միջազգային օրը:

-           Հոկտեմբերի 1-ին նշվում է Բուսակերների համաշխարհային օրը:

-           ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 1-ը հռչակել է Երաժշտության միջազգային օր (1975 թվականից)

-           Հայաստանում հոկտեմբերի 1-ին նշվում է Ընթերցողի օրը: Տոնը հաստատվել է 2017 թ. հոկտեմբերի 1-ին Երիտասարդ գրողների գրական ակումբի անդամների քվեարկության արդյունքում, նպատակն է արժեւորել ընթերցողի դերն ու նշանակությունը գրականության պահպանման եւ զարգացման աստվածահաճո գործում:

 

Հիշարժան փաստեր

-           Աշխարհի ամենամեծ գերեզմանոցը` Վադի Ուս-Սալաամը, գտնվում է Իրաքի Ան-Նաջաֆ քաղաքում: Գերեզմանատունը ունի 6 քառ. կմ ընդհանուր մակերես, իսկ այնտեղ թաղվածների թիվը անցնում է 5 միլիոնից:

-           Մենք հաճախ ենք լսում, որ ջուրը նիհարեցնում է, իսկ ինչպես է դա տեղի ունենում: Ջուրը նվազեցնում է ախորժակը, քանի որ լցնում է ստամոքսը եւ սովի զգացողությունը ավելի ուշ է այցելում մեզ, այսպիսով՝ ջուրը չի թողնում չափից շատ ուտել: Ջուրը հանում է օրգանիզմից տոքսիններն ու շլակները: Մշտապես մաքուր ջուր խմելու սովորությունը նաեւ հետ կպահի ձեզ բարձր կալորիականությամբ հեղուկներ խմելու ցանկությունից:

-           Ջուրը բարելավում եւ արագացնում է նյութափոխանակությունը, այդպիսով նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը: Ի դեպ, ջրի անբավարարությունը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչն էլ կարող է այտուցների առաջացման պատճառ դառնալ։

-           Օգտագործեք բավարար քանակությամբ ջուր ու կնվազեցնեք սրտի կաթվածի հավանականությունը: Այս պնդմանը կա գիտական ապացույց. 2002 թ. «American Journal of Epidemiology» ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նրաց մոտ, ովքեր օրը հինգ բաժակից ավելի ջուր են խմում, սրտի կաթվածից մահանալու հավանականությունը 41 տոկոսով ավելի քիչ է, քան երկու բաժակից քիչ ջուր խմող մարդկանց մոտ:

-           Ջրի օգտագործումը օգնում է մաքրել մաշկը: Իհարկե, դուք չեք տեսնի ցանկալի արդյունքը մեկ գիշերվա ընթացքում, սակայն մեկ շաբաթ բավարար քանակի ջուր խմելուց հետո կտեսնեք դրական ազդեցությունը։

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]