Իրանի և Հայաստանի կողմից Արաքսի աղտոտվածության համատեղ մշտադիտարկումը կվերսկսվի

Իրանի և Հայաստանի կողմից Արաքսի աղտոտվածության համատեղ մշտադիտարկումը կվերսկսվի

PanARMENIAN.Net - Արաս ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի համատեղ վերահսկման աշխատանքային խումբը վերսկսելու է Արաքս գետի աղտոտվածության մշտադիտարկումը, հայտնում է ParsToday-ը։

Մոհսեն Նարիմանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Արաս և Մեղրի ազատ գոտիների միջև»:

Նա հավելել է. «Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում երկու երկրների ներկայացուցիչների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, ընդգծվել է Արաքս գետի մոնիտորինգի վերսկսման անհրաժեշտությունը, գետի աղտոտվածությունն ուսումնասիրելու համար, որը համարվում է էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ոլորտներում փոխըմբռնման հուշագրի 3-րդ կետի Ա մասով համաձայնեցված կարևորագույն թեմաներից մեկը»:

Նշելով, որ երկու կողմերը պայմանավորվել են աղտոտվածության մոնիտորինգի աշխատանքային խմբի շրջանակներում Արաքս սահմանային գետի աղտոտման վայրում տեղադրել տեսանկարահանող տեխնիկա՝ մոնիտորինգի նպատակով։

Մոհսեն Նարիմանն հավելել է.«Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ուղիներով շարունակաբար միմյանց ուղարկել տեսագրվող նյութերը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը ՀՀ փոխադրել սվոփային սխեմաներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպմանը քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---