18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոյերթը  Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ռազմական գործողություններ չսկսել սիրիական Աֆրին շրջանում: Նշենք, որ վերջինս  գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ: 

Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա հարկ է համարել, որ Թուրքիան տարածաշրջանում պայքարը կենտրոնացնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն դեմ: Նրա խոսքերով՝ այժմ  անհրաժեշտություն չկա, որ Թուրքիան ռազմական միջամտություն իրականացնի Աֆրինում:

Պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին  համարում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի համոզմամբ՝  Սիրիայի նրանք  հանդիսանում են  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է  նոր զորախումբ ստեղծել:  Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացին Սիրիայի քրդաբնակ շրջաններում  ռազմական գործողություններ սկսել: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ