211652_close_icon
views-count3239 դիտում article-date 23:20 26-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 16, խարդախության 5, անձի առևանգման 3, յուրացման 2, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր