2758 դիտում
16:39 04-07-2020
Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում:
Նրանք կաթվածահար են եղել կառավարության պատճառով:
Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը: Խնդրի մասին ահանզանգել եմ դեռևս տարվա սկզբին:
Իդեպ, թեպետ այդ հանձանաժողովի նախագահը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն է, Էջմիածնի տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից:
Դրան հակառակ նախանձելի օպերատիվությամբ բարեգործական են ճանաչվել և հարկերից ազատվել են մի շարք արևմտյան ֆոնդերի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր:
Կրկնեմ, որ անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը:
Եվ ահա այսօր, Երրորդ Հանրապետության անաստված և հակաքրիստոնյա վարչապետը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից:
Բա դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4966 դիտում
17:48 04-07-2020
Արմեն Աշոտյան. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգն անձամբ Փաշինյանն է տվել
1716 դիտում
13:40 14-06-2020
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1393 դիտում
12:43 24-09-2022
Մասամբ բացվել է Ս. Էջմիածնի մայր տաճարի շրջափակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
295 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
706 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
301 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին