Մեծ հեռուստացույց՝ մատչելի գնով․ Նոր առաջարկ Team Telecom Armenia-ից

Մեծ հեռուստացույց՝ մատչելի գնով․ Նոր առաջարկ Team Telecom Armenia-ից

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր առաջարկները և զարգացնել հաճախորդներին համալիր ծառայություններ մատուցելու կոնցեպտը, հայտարարում է իր մասնաճյուղերից TCL հեռուստացույց ձեռք բերելու հնարավորության մասին։

Բաժանորդագրվելով ընկերության Cosmo և Combo փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ Team-ի հաճախորդները կարող են գնել TCL 7-րդ սերնդի սմարթ հեռուստացույց 197,000 դրամ աննախադեպ գնով ու դիտել մեծ ֆուտբոլը՝ Աշխարհի առաջնությունը, մեծ էկրանին։

TCL 55” անկյունագծով Android TV-ի գլխավոր հատկանիշներն են 4K UltraHD էկրանը, ձայնային կառավարումը, Dolby Vision·Atmos տեսաձայնային տեխնոլոգիան, ինչպես նաև YouTube, խաղեր և այլ պահանջված հավելվածներ Play Market-ից ներբեռնելու հնարավորությունը։

Հեռուստացույցի համար տրամադրվելու է 1 տարվա երաշխիք, իսկ ձեռք բերել կարելի է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով։ Նշենք նաև, որ այս հեռուստացույցներում արդեն առկա է Team TV հավելվածը և դրա օգտագործման համար անհրաժեշտ չէ հավելյալ սարք։

Ի դեպ, հեռուստացույցը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 277,000 դրամով։

2021 թվականին TCL-ի Android Smart TV-ն ճանաչվել է ամենավաճառվողը, իսկ TCL Electronics-ը LCD հեռուստատեսային բրենդերի շարքում երկրորդն է աշխարհում։

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---