1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մուտքերն աճել են շուրջ 13 տոկոսով

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մուտքերն աճել են շուրջ 13 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2017-ին պետական բյուջե են վճարել 807.4 միլիարդ դրամ հարկ, որը 12.7 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է: Ընկերության հարկային մուտքերը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 39.72 միլիարդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ պակաս է 6.28 տոկոսով:

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է, 2017-ին ընկերությունը վճարել է 34.75 միլիարդ դրամ հարկ, ինչը շուրջ 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 22.04 միլիարդ դրամ հարկային ծավալով, ինչը 27.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
«Ալեքս Հոլդինգ»-ը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հինգերորդ հորիզոնականում է, 2017-ին վճարել է 18.67 միլիարդ դրամ հարկ: Ընկերությունը 104 տոկոսով ավելացրել է հարկային վճարները` 16-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական:

Խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» -ը` 13.46 միլիարդ դրամ հարկային մուտքերով` աճը 43.5 տոկոս, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 12.60 միլիարդ դրամ (անկումը՝ 8.65 տոկոս), «Ֆլեշ»-ը՝ 12.46 միլիարդ դրամ (աճը՝ 14.2), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ 11.99 միլիարդ դրամ (աճ՝ 28.7), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ 11.64 միլիարդ դրամ (աճը՝ 25.5):

10 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե է վճարվել է 198.8 միլիարդ դրամ հարկ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 25 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]