Բաժիններ՝

Ցանցում կադրեր են հրապարակվել Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմի նկարահանումներից

007 գործակալի, որը հայտնի է նաեւ որպես Ջեյմս Բոնդ, արկածների մասին սագայի շարունակության նկարահանումներից կադրեր են հրապարակվել կինոնկարի YouTube-ալիքում։ Twitter-ում իրենց գրառման մեջ կինոնկարի ստեղծողները հիշեցրել են, որ նկարահանումները տեղի են ունենում Ջամայկայում:

Ինչպես ճշտում է The Hollywood Reporter հրատարակությունը, կինոժապավենի պրեմիերան սպասվում է 2020 թվականի ապրիլի 8-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումների ժամանակ դժբախտ դեպք է տեղի է ունեցել. կառավարվող պայթյունը փչացրել է դեկորացիաները եւ վիրավորել նկարահանող խմբի անդամին:

Բացի այդ, նշվել էր, որ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը 007 գործակալի դերակատարն է, վիրահատության է ենթարկվելու կոճի վնասվածքից հետո, որն ստացել էր Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումների ժամանակ, հաղորդել է Life-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս