News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբբաս Արակչին ռազմամիջուկային ոլորտում Իրանի ծրագրերի մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն անվանել է «մանկական անհեթեթ շոու», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով ISNA-ին:

«Այն ինչ արեց Նեթանյահուն մանկական եւ տխմար շոու էր, որը մենք տեսել ենք այս վերջին տարիներին», - ասել է  Արակչին:

 «Այն փաստը, որ Նեթանյահուն 10 օր ծախսեց ԳՀՀԾ-ի մասին Թրամփի որոշմանը սպասելով, վկայում է այն մասին, որ սա թատրոն է... եւ հետաքրքիր է, որ դրան մասնակցում են բոլորը, իսկ Իսրայելը բեմում ամենաբարձր մակարդակով է կատարել իր դերը», ասել է Արակչին:

Ավելի վաղ Նեթանյահուն նշել էր, որ Իսրայելի տնօրինության տակ է հայտնվել հսկայական արխիվ՝ մոտ 100 հազար թղթաղին եւ թվային  փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Իրանի ատոմային ծրագրում «Ամադ» անվանումով գաղտնի ռազմական նախագիծ է եղել:

Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի եւ խաբեության վրա. Նեթանյահու

Իսրայելը կիսվել է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային նախագծի մասին բացահայտած տեղեկություններով. Նեթանհայու

Թրամփը Նեթանյահուի հայտարարությունների լույսի ներքո Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակն անընդունելի է համարել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ