Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զոբոյանը, ով ևս մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է CBS Los Angeles-ը: Ուղղաթիռում եղել է 8 ուղևորներ, որոնք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

Կոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]