Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևը չի հանվել Սենատի օրակարգից. Էրդողանը ոչնչի չհասավ Վաշինգտոնում

Այսպիսով, ինչպես և կանխատեսվում էր, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան անդամների բացարձակ մեծամասնության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 296 բանաձևի ընդունումից հետո ամերիկյան խորհրդարանի արդեն վերին պալատում՝ Սենատում շրջանառության մեջ դրված համանման՝ թիվ 150 բանաձևի քննարկումը կասեցվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումից հետո:

Գրեհեմի վետոն

Թրամփ-Էրդողան հանդիպմանը մի խումբ սենատորների հետ մասնակցած հանրապետական Լինդսի Գրեհեմը թուրք-ամերիկյան այս բանակցություններից հետո հայտարարել է, որ օգտվելով վետոյի իր իրավունքից՝ ինքն արգելափակել է ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչող թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում ու դա բացատրել է իր այն տեսակետով, որ պետք է «զերծ մնալ պատմությունը վերաշարադրելուց»:

«Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ու խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Գրեհեմը Սենատի նիստի ընթացքում:

Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատորի այս քայլը քննադատել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հայտարարելով, որ եթե Գրեհեմին դուր չէր գալիս այդ բանաձևը՝ նա կարող էր դեմ քվեարկել և ոչ թե արգելափակեր՝ զրկելով գործընկերներին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Թուրքերի լոբբիստը

Իհարկե, բոլորին էլ պարզ էր, որ ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը Սենատում ավելի դժվար է լինելու, քան Ներկայացուցիչների տանը, քանի որ ի տարբերություն ստորին պալատի՝ Սենատում մեծամասնությունը հանրապետականներ են, որոնցից մեկն էլ թուրք լոբբիստների հետ սերտ կապեր ունեցող Լինդսի Գրեհեմն է:

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը» ուսումնասիրել և ֆեյսբուքյան իր էջում որոշ ուշագրավ փաստեր է հրապարակել Թուրքիայի հետ Գրեհեմի կապերի մասին: Մասնավորապես, նշվում է, որ դեռևս 2016 թ.-ից Գրեհեմին ակտիվորեն ֆինանսավորել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը, որը թուրք լոբբիստ է: Նա եղել է «Turken Foundation»-ի նախագահը, իսկ այժմ հանդիսանում է «Թուրք-ամերիկյան համակարգող կոմիտեի» (Turkish American Steering Committee, TASC) համանախագահ։

Բայց սա չէ խնդիրը: Ներկայացուցիչների պալատում էլ կային Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող կոնգրեսականներ, թուրք-ամերիկյան բարեկամական խմբի անդամներ, որոնք միշտ դեմ են հանդես եկել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ասելով, թե դա կվնասի ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերություններին և այլն, բայց հոկտեմբերի 29-ին գումարված պատմական նիստին դա չխանգարեց նրանց կողմ քվեարկելու թիվ 296 բանաձևի ընդունմանը:

Սկզբունքների և քաղաքական շահերի բախումը

Ակնհայտ է, որ այս հարցում իրենց դերն են խաղացել ոչ միայն կոնգրեսականների անձնական հայացքները, մոտեցումները, ի վերջո հանձնառությունը՝ նպաստելու պատմական արդարության, ճշմարտության հաղթանակին, այլև քաղաքական որոշակի գործոններ, քաղաքական շահեր:

Բնականաբար, շատ դժվար է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը տարանջատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների ներկայիս բուռն զարգացումներից, իսկ ավելի կոնկրետ՝ դրանց կտրուկ վատթարացումից, որը հիմնականում կապված է սիրիական հակամարտության, քրդական հարցի և մի քանի այլ խնդիրների հետ:

Այս համատեքտում տարբեր վերլուծաբաններ տարբեր կերպ են նայում հարցին: Որոշ մասնագետներ ասում են, որ Հայոց ցեղասպանության հարցն ընդամենը միջոց է Նահանգների համար՝ ճնշում գործադրելու իր սանձարձակ դաշնակցի՝ Թուրքիայի նկատմամբ, ոմանք էլ, ընդունելով քաղաքական շահարկման հանգամանքը, ասում են, որ ամեն դեպքում Ներկայացուցիչների տան բանաձևի ընդունումը լուրջ ճեղքում է Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

Իմիջիայլոց, Լինդսի Գրեհեմի կողմից վետոյի կիրառումը որոշ թյուրընկալման տեղիք է տվել: Հայաստանում շատերին թվացել էր, թե Ներկայացուցիչների տան կողմից ընդունված թիվ 296 բանաձևը նաև Սենատի հաստատման կարիքն ունի, և հանրապետական սենատորը հենց այս բանաձևն է արգելափակել: Մինչդեռ այն արդեն անբեկանելի փաստաթուղթ է և չունի ո՛չ Սենատի, ո՛չ էլ կառավարության հաստատման կարիքը: Իսկ Գրեհեմն արգելափակել է մեկ այլ բանաձև, որն, իհարկե, նույն խնդրի մասին է:

Թիվ 150 բանաձևը պահպանում է իր շանսերը

Կարևորն այստեղ այն է, որ թիվ 150 բանաձևը, մի շարք փորձագետների կարծիքով, դեռևս պահպանում է իր շանսերը, և այնպես չէ, որ Գրեհեմի վետոյով ամեն ինչ ավարտվեց: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ներկայացրել է որոշ մեխանիզմներ, թե ինչպես կարելի է օրինագիծը վերադարձնել օրակարգ կամ շրջանցել Գրեհեմի վետոն և բերել այն քննարկման: Մասնագետի կարծիքով՝ Գրեհեմը կարող է վերացնել իր վետոն («hold»-ը) հասարակական ճնշման ազդեցությամբ: Կամ էլ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մաքքոնելը կարող է շրջանցել վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filibuster» իրականացնելու իրավունքից, այսինքն՝ ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:

Եթե բանաձևը դրվի քվեարկության՝ կընդունվի

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ ասում է, որ թիվ 150 բանաձևի ընդունումը չի արգելափակվել, այն պարզապես հետաձգվել է, և եթե բերվի Սենատի օրակարգ՝ միանգամայն իրատեսական է, որ կարող է ընդունվել:

«Բանաձևը Սենատի օրակարգից չի հանվել: Համենայն դեպս, թուրքերն էլ են դա ասում: Ուղղակի հետաձգել են: Եթե այն քվեարկության դրվի, ինձ թվում է՝ կընդունեն: Այսինքն՝ գնացքը շարժվել է տեղից: Սա նաև հեղինակության խնդիր է. եթե այսքանից հետո Սենատը դնի օրակարգում, մերժվի՝ դա կազդի Սենատի հեղինակության վրա: Թրամփը նախագահի հեղինակությունը բավական իջեցրել է միջազգային հանրության աչքին, և հիմա Սենատն էլ հեղինակազրկվելու խնդիր ունի: Եթե իմանան, որ չի անցնելու, չեն դնի քվեարկության», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Չաքրյանը:

Թուրքագետը համաձայն չէ այն մարդկանց հետ, ովքեր նսեմացնում են ամերիկյան Կոնգրեսի բանաձևերի նշանակությունը 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ հայ ժողովրդի մեծ ողբերգության համաշխարհային ճանաչման և դատապարտման տեսանկյունից: Ընդգծում է, որ Ներկայացուցիչների պալատի ճանաչումն, իր կարծիքով, շատ ավելի կարևոր է, քան ճանաչումը մի քանի տասնյակ երկրների կողմից:

Էրդողանը ոչնչի չհասավ Վաշինգտոնում

Ինչ վերաբերում է Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքներին և այն տեսակետին, որ Սենատի օրինագիծը Հայոց ցեղասպանության մասին, փաստորեն, ընդամենը ազդեցիկ խաղաքարտ էր ամերիկացիների ձեռքին՝ թուրքերի հետ քաղաքական առևտուր անելու համար, ապա Հակոբ Չաքրյանն ասում է, թե իր կարծիքով՝ ցեղասպանության օրինագիծն ավելի շուտ Թրամփի և Սենատի միջև առևտրի առարկա դարձավ:

«[Սենատորները] Էրդողանի խնդրանքով չեն արել, Թրամփի խնդրանքով են արել», – ասում է թուրքագետը:

Իսկ Էրդողանը, մեր զրուցակցի կարծիքով, ըստ էության որևէ լուրջ արդյունքի չի հասել: Եվ դա վերաբերում է թե՛ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին ու մասնավորապես թուրքերի բաղձալի «անվտանգության գոտու» ընդլայնման հարցին ու քրդերի հետ հակամարտությանը, թե՛ ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցին՝ ռուսական Ս-400-ների փոխարեն, և թե՛ ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման հարցին:

«Էրդողանն այնտեղ որևէ հարց չի լուծել, նա գրեթե ոչինչ չի ստացել: Օրինակ, գնացել էր այնտեղ՝ քրդական ազատագրական պայքարը չեզոքացնելու, քուրդ գեներալ Մազլում Քոբանիին վարկաբեկելու: Ինքը նրան համարում է «տեռորիստ», իսկ Թրամփն ասաց, որ «հրաշալի անձնավորություն է», – նրան գեներալ է կոչում, – «մենք հոյակապ հարաբերությունների մեջ ենք, մենք չենք դադարեցնի մեր համագործակցությունը քրդական ուժերի հետ»: Գնացել էր, օրինակ, ընդլայնելու «անվտանգության գոտին»՝ Իրաքի սահմանից մինչև Ջարաբլուս, Թրամփը գովեստով արտահայտվեց թուրքերի մասին՝ ասելով, որ հրադադար են հաստատել: Եթե գովում են քո հրադադարը, նշանակում է՝ այլևս չես կարող որևէ բան ընդլայնելու մասին մտածել: Թրամփը գովեստի խոսքեր ասաց մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանին՝ «կեցցեք դուք», «դադարեցրե՛ք ռազմական գործողությունները», «մենք ողջունում ենք ձեր որոշումը» և այլն: Դա նշանակում է՝ այլևս որևէ բան չես կարող անել:

Գնացել էր պատժամիջոցների մասին օրինագիծը թեթևացնելու, այդ մասին ոչինչ չասաց, հավանաբար քննարկած կլինի: Ընդամենը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նոր օրինագիծն է հետաձգվել: Չհայտարարեցին: Խոսքը Սենատի օրինագծի մասին է: Ենթադրվում էր, որ ոչ թե Հայոց ցեղասպանության բանաձևը պիտի մտներ օրակարգ՝ Էրդողանի՝ այնտեղ հասնելու օրը, այլ պատժամիջոցների մասին օրինագիծը, որտեղ հոդված կա Էրդողանի, նրա կնոջ, որդիների, դուստրերի, փեսաների և նախարարների ունեցվածքի վերաբերյալ տվյալներ ուսումնասիրելու, հայտնաբերելու և դրանք սառեցնելու անհրաժեշտության մասին: Ընտանիքի ունեցվածքի խնդիրը կապել էր Էրդողանի ձեռքն ու ոտքը, որովհետև եթե նման հարց են բարձրացնում, ուրեմն արդեն ուսումնասիրած կլինեն: Կենտրոնական հետախուզական վարչությունը կիմանա, թե ով որտեղ ինչ ունի: Հետևաբար այդ տեղեկությունները կարող են հրապարակվել»:

Թրամփը ծաղրել է Էրդողանին

Ու թեև լրատվամիջոցները գրում են, որ Թրամփը, չնայած երկկողմ հարաբերությունների լարվածությանը, շատ ջերմ է ընդունել, կողմերը մամուլի ասուլիսին խոսել են հավակնոտ ծրագրերի մասին՝ հայտարարելով, թե մտադիր են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները եռապատկել՝ հասցնելով տարեկան 100 մլրդ դոլարի, թուրքագետ Հակոբ Չաքրյանը լուրջ չի ընդունում նման հայտարարությունները. «Ես նայում էի մամուլի ասուլիսը: Թրամփը ելավ, մի տեսակ ինքնավստահ հայացքով մեկ աջ նայեց, մեկ ձախ նայեց, ասաց՝ «ես Էրդողանի երկրպագուն եմ»: Բայց Էրդողանը Մայքլ Ջեքսոնը չէ, ոչ էլ, ասենք, Բարսելոնայի Մեսսին է: Ի՞նչ երկրպագու: Ձեռք է առնում: Եթե երկրի նախագահը մեկ ուրիշ երկրի նախագահին ասում է՝ «ես նրա երկրպագուն եմ», դա առնվազն ձեռք առնել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում