News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պերդյու համալսարանի (ԱՄՆ)  ֆիզիկոսները ստեղծել են աշխարհի ամենաարագ արհեստական ռոտորը, որն իրենից ներկայացնում  է գանտելանման նանոմասնիկ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Phys.org-ին:

Այն վակուում մեկ րոպեում պտտվում է ավելի քան 60 միլիարդ պտույտ արագությամբ:

 «Գանտելը» պատրաստվել է կրեմնիումի երկօքսիդից եւ տեղադրվել է բարձր վակուում, այսինքն, մի վակուում, որի համար մասնիկի ազատ անցման ցուցանիշը շատ ավելի մեծ է, քան միջավայրի չափը (օրինակ, խցիկի պատերի միջեւ ընկած տարածությունը):

Գիտնականների կարծիքով, ռոտորը կարող է օգտագործվել որպես գերզգայուն դետեկտոր գրավիտացիայի ավելի ճշգրիտ չափման եւ Երկրի խտության որոշման համար: Զարգանալով գանտելը կարող է օգտակար լինել վակուումի եւ քվանտային երեւույթների հատկությունների ուսումնասիրության համար, օրինակ, վիրտուալ մասնիկների ձեւավորման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ