Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը կվերադառնա՞ «Արսենալ». նոր իրավիճակ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

Ո՞ր ակումբում հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գալիք մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Մխիթարյանը վարձակալության հիմունքներով Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել էր Հռոմի «Ռոմա»։ Մրցաշրջանի ավարտին կավարտվի նաև մեր ֆուտբոլիստի՝ իտալական ակումբում խաղալու ժամանակը։ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է «Արսենալին», որը ունի բոլոր հնարավորությունները հայ ֆուտբոլիստին վերադարձնելու։ «Ռոմայի» հետ վարձակալության պայմանագրում չկա կետ, որով իտալացիները կկարողանան ամռանը գնել Մխիթարյանին, բայց իտալական ակումբի ղեկավարությունն այնուամենայնիվ հույս ունի համաձայնության գալու «Արսենալի» հետ տրանսֆերի վերաբերյալ։

Նախօրեին Մխիթարյանի վերադարձի մասին խոսել էր լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ «Մխիթարյանին վերադարձնելու հնարավորություն ունենք, դիտարկում ենք այդ տարբերակը։ Նա միշտ ինձ դուր է եկել։ Նա ֆուտբոլիստ է, ով կարող է ադապտացվել ցանկացած թիմի, երբ լավ մարզավիճակում է։ Մխիթարյանը վերջին խաղերում բավական հաջող խաղաց։ Գիտենք նրա որակները, ֆուտբոլային անցյալը։ Մեզ լրացուցիչ տեղեկություններ են պետք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք»,- ասել էր Արտետան։

Մոտ մեկ ամիս առաջ խոսվում էր, որ «Ռոման» ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալին» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար: Անգլիական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռոմայի» նախկին՝ 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալի» համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո:

Բնական է, որ վերջին շրջանում ցուցադրած տպավորիչ և արդյունավետ ելույթներից հետո «Արսենալը» կբարձրացնի Մխիթարյանի տանսֆերային արժեքը կամ ընդհանրապես կհրաժարվի բանակցել «Ռոմայի» հետ։ «Արսենալը» գտնվում է անկման փուլում, և ակումբի ղեկավարությունը փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Արդեն մի քանի տարի թիմի առաջ խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց…

Դժվար չէ ենթադրել, որ «Արսենալի» ղեկավարները զղջում են Մխիթարյանին «Ռոմային» տրամադրելու համար, և հիմա փորձ է արվում սխալները շտկելու։ Արտետան, որն ընթացիկ մրցաշրջանում գլխավորեց «Արսենալը», ծանր իրավիճակից դուրս գալու քայլերից մեկը համարում է Մխիթարյանի վերադարձը։

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա վերջինս շարունակում է պայքարը երկու կարևոր մրցաշարերում՝ Իտալիայի առաջնությունում և Եվրոպա լիգայում։ Թիմի առաջ ևս խնդիր է դրված գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Խնդիրը լուծելու համար Պաուլու Ֆոնսեկայի թիմին անհրաժեշտ է Իտալիայի առաջնությունում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում կամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը։ Ա սերիայում «Ռոման» այս պահին 5-րդն է, և խնդրի լուծումը միանգամայն իրատեսական է։

«Սմոլինգը գերազանց մարդ է, անհավանական պրոֆեսիոնալ։ Նա շատ հեշտ հարմարվեց իտալական ֆուտբոլին։ Նրան բոլորը սիրում են «Ռոմայում», քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ նա մնար։ Զրուցում ենք այդ թեմայով։ Նա շատ կարևոր է մեր թիմի համար։ Մխիթարյանը վնասվածքներ ունեցավ, բայց հիմա վերադառնում է և ապացուցում իր վարպետությունը։ Նա խաղադաշտում գերազանց որոշումներ ընդունող խաղացող է։ Կցանկանայի, որ նա էլ մնար»,- հայտարարել էր «Ռոմայի» գլխավոր մարզիչը։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մրցաշրջանի ավարտին Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Այս պարագայում շատ ավելի նախընտրելի դիրքում է Լոնդոնի «Արսենալը»։ «Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 13 հանդիպում, խփել է 6 գնդակ և կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» նորամուտը նշել էր Ա սերիայի 3-րդ տուրի «Սասուլոյի» դեմ մրցավեճում։ Այս խաղում տպավորությունն այնպիսին էր, որ հայ ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Հռոմի թիմում և 5 մատի պես գիտի խաղային բոլոր նյուանսները: Այնուհետև մեր ֆուտբոլիստին Իտալիայում սկսեցին հետապնդել վնասվածքները։ Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Մխիթարյանը աճուկի լուրջ վնասվածք ստացավ, որի ապաքինման համար պահանջվեց 2 ամսից ավելի։

Մխիթարյանն այդ ընթացքում չկարողացավ օգնել Հայաստանի ազգային հավաքականին, որը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի վերջնամասում ունենալով հնարավորություն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու՝ այնուամենայնիվ ձախողվեց։ Շատերը մեր ազգային թիմի անհաջողությունը կապում են հենց Մխիթարյանի բացակայության հետ։ Շարք վերադառնալով՝ նա գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 14-րդ տուրի «Վերոնայի» դեմ մրցավեճում՝ կրկին ապացուցելով, որ մեծ պրոֆեսիոնալ է։ Այնուհետև հայ ֆուտբոլիստը ևս մեկ վնասվածք ստացավ։

Վերջին հանդիպումներում բոլորը համոզվեցին, որ Հայաստանի ազգային հավաքականը հավակնում է դառնալ Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում