Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 200 նոր դեպք

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 200 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 202 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 343-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Հայտնաբերված 202 նոր դեպքից 35-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 233 հազար 319 դեպքից 7 մլն 57 հազար 938-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

409 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 571 հազար 388 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 897 հազար 330 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափը՝ 27 մլն 603 հազար 49 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am