Լոզանի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ կանացի ուռուցքային հիվանդությունների ցանկացած տեսակ պահանջում է անհատական բուժում: Քաղցկեղի ավելի արդյունավետ բուժման համար գիտնականները թթվային նյութերի և իմունային բջիջների վրա հիմնված հատուկ պատվաստանյութ են ստեղծել:
Պատվաստանյութի պատրաստման համար գիտնականները վնասված բջիջների մի մասը հատուկ թթվանյութով մշակման են ենթարկում, որի արդյունքում հատուկ մոլեկուլներ են արտադրվում: Այնուհետև լուծույթը ներարկում են օրգանիզմ: