Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Նրանց նպատակը հայրենիքը պահելը չի. Կառավարությունը ընթացք չի տալիս Փայլակ Հայրապետյանի աննախադեպ ծրագրին

Գործարար Փայլակ Հայրապետյանի աննախադեպ ծրագիրը, որով նախատեսվում էր 15 հազար աշխատատեղ ստեղծել Հայաստանում, ունենալ սեփական արտադրություն, կասեցվել է: Հայրապետյանի «Բամբակ» ծրագիրը ժամանակ առաջ արժանացել էր կառավարության, վարչապետ Կարեն Կարապետյանի հավանությանը: Գործարարը դեռևս հունիս ամսին «Առաջին լրատվական»-ին ասել էր, որ կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ պետք է քննարկվի իր «Բամբակ» ծրագիրը, որը անցել է բոլոր փորձաքննությունները և արդեն իսկ արժանացել վարչապետի և ոլորտի պատասխանատուների հավանությանը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը ներկայացրած ծրագրով առաջարկել է Հայաստանում, առայժմ Արմավիրի մարզում, 200 հա բամբակի մշակության աշխատանքներ սկսել, այնուհետև ծավալները ընդլայնել: Ըստ Հայրապետյանի՝ Հայաստանում մշակված բամբակով և դրանից ստացված թելով ու մնացած բաղադրիչներով հնարավոր կլինի արագորեն զարգացնել թեթև արդյունաբերությունը և զարկ տալ տեղական արտադրանքի զարգացմանը, այլևս Թուրքիայից և այլ երկրներից հագուստ չներկրել, տեղական արտադրանքով ապահովել բանակի, ՔԿՀ-ների ու այլ հաստատությունների կարիքները:

Գործարարի այս ծրագրի ներկայացումից հետո, սակայն, ո՛չ կառավարությունից, ո՛չ անձամբ վարչապետից որևէ արձագանք չի եղել: Միայն ներդրումների նախարարությունից ինչ-որ թերթիկ են ուղարկել Հայրապետյանին, որպեսզի այն լրացնի, սակայն, գործարարի խոսքով, ինքը չի պատրաստվում մտնել այդ հսկայական ծրագրի տակ: Դրա համար չունի բավարար ֆինանս ու առողջություն, ոչ էլ այլևս բանկերն իրեն վարկ կտրամադրեն:

Հայրապետյանի խոսքով՝ ինքը ծրագիրը ներկայացրել է, աննախադեպ ծրագիր է ներկայացրել, և հիմա կառավարությունը, վարչապետը պետք է մեկին նշանակեն այդ ծրագրի ղեկավար և գտնեն մեկին, որը պատրաստ է ներդրում անել այդ ծրագրի շրջանակներում:

«Այս ծրագիրը կարելի էր օգտագործել և դրանով ՀՀ սահմանային գյուղերում արտադրություն կազմակերպել, ընտանիքներ պահել, փրկել գյուղերը դատարկվելուց: Ես ծրագիրը գրել եմ, բայց հիմա իմ տարիքը չի ներում, որ ես այն իրականացնեմ: Ես պատրաստ եմ օգնել, ուղղություն ցույց տալ ներդրողին, բայց ես անձամբ հնարավորություն չունեմ: Ինձ ինչ-որ թուղթ ուղարկեցին, որ ես լրացնեմ, բայց ես չլրացրեցի: Իրենք պետք է առաջարկություններ ներկայացնեն, կանչեն ինձ: Ես կառավարությանը նամակ գրեցի, որ վարչապետը ինձ կանչի հանդիպման, բայց ոչ մի հանդիպում դեռ չի եղել:

Այդ ծրագրի համար մեծ գումար պետք չէ: Հայաստանը ունի 23 խոշոր բանկ, որոնք զբաղված են մարդկանց թալանելով: Թող էդ խոշոր բանկերից ամեն մեկը երկու կոպեկ տրամադրի, և սահմանային գյուղերում արտադրություն կհիմնվի, ու դրանք կփրկվեն դատարկվելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը պարզապես ներդրող պետք է ճարի, փող պետք է ճարի, ընդ որում՝ ոչ շատ:

Գործարարի խոսքով՝ մոտ 3.5 միլիոն դոլարով հնարավոր կլինի նման արտադրություն, նման հզորություններով գործարան կառուցել, տարածքը դարձնել տուրիստական գոտի և մեծ շահույթներ ստանալ դրանից:

«Բայց էսօրվա մեր ղեկավարության նպատակը հայրենիքը պահելը չի: Իրանց նպատակը թալանն ա: Բա՞րդ բան եմ ասում, ասում եմ՝ ինձ կանչեք Ձեզ մոտ քննարկման, ուղղություն տամ: Ասում եմ՝ էս ծրագրով կարող եք Հայաստանում թեթև արդյունաբերությունը զարգացնել, աշխատատեղեր բացել, չգնաք Թուրքիայից տռուսիկ առնեք՝ բերեք ստեղ կրկնակի վաճառեք, փոխարենը կարող եք այստեղ արտադրել դա»,- նկատեց գործարարը՝ հավելելով, որ դեռ մի քիչ էլ կսպասի կառավարության պատասխանին, իսկ եթե նրանք պատրաստակամություն չստանձնեն ֆինանսավորելու կամ ներդրող գտնելու այս ծրագրի համար, ապա սա կդառնա ամենավառ ապացույցը, որ կառավարության մնացած բոլոր գործողությունները, հայտարարությունները սահմանամերձ համայնքները զարգացնելու վերաբերյալ դատարկ փուչիկ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում