Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն իրենց մեղավոր չճանաչեցին․ մեկնարկեց արյունոտ «ռազբորկայի» գործով դատաքննությունը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցավ  2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական նիստ:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստին ևս Նորատուսցի Ալիկը դատարան  ներկայացվեց սայլակով՝ նա վերջերս ենթարկվել է վիրահատության՝ աղիքային խնդրի հետ կապված: Դատարանը թույլատրել է, որ Ալիկ Բանդուրյանը դատական նիստի ամբողջ ընթացքում նստած մնա սայլակին, ոտքի չկանգնի դատարանի ներս մտնելու կամ իր խոսելու ժամանակ: Դատարանը նաև ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին է թույլ տվել ոտքի չկանգնել՝ հաշվի առնելով ամբաստանյալի հայտարարությունը, թե վատ է զգում, առողջական խնդիր ու ցավեր ունի:

Նախորդ դատական նիստում Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան Լուսինե Ավագյանը հանդես էր եկել միջնորդությամբ՝իր պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների և մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, այլ անձանց հետ տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու մասին:

Այս միջնորդությանը միացել էր նաև Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Դատարանն այս միջնորդության լուծումը հետաձգել էր, դրան անդրադարձավ այս նիստի սկզբում:

Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և վերացրեց վերոհիշյալ արգելքը:

Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց անդրադառնալ գործով վկա Անժելա Մ.-ի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ դիմումին և լուծում տալ դիմումում բարձրացված հարցին:

Նախագահողը հրապարակեց վկա Անժելա Մ.-ի կողմից  2017 թվականի սեպտեմբերի 7-ին դատարանին ուղղված դիմումը: Դիմումատուն նշել էր, որ դեպքի վայրը՝ Շիրակի 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը դեպքից հետո կնիքվել է, արգելվել է այնտեղ մտնել: Առգրավվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող «Մերսեդես» մեքենան, որը տարվել է ՃՈ տուգանային հրապարակ: Իրավապահները պատճառաբանել են, որ դեպքի վայր նկուղում, ինչպես նաև «Մերսեդես» մեքենայում կարող են լինել կատարված հանցագործության հետքեր: Իրականացվել են քննչական գործողություններ, հետքերը հայտնաբերվել են, նախաքննությունն ավարտվել է, սակայն նախաքննական մարմինը չի վերադարձրել իրեն պատկանող մեքենան, չի հանել գեղեցկության սրահի նկուղային հարկը տնօրինելու արգելքը: Ըստ դիմումատուի՝ խախտվում է իր՝ սեփականատիրոջ իրավունքը: Նա խնդրել է վերացնել արգելքը և իրեն վերադարձնել իր գույքը:

Մեղադրող Գևորգյանն առարկեց դիմումատուի խնդրանքը բավարարելու դեմ, նշեց, որ «Մերսեդես» մեքենան գործով ճանաչված է իրեղեն ապացույց և առգրավված է, նրանում հայտնաբերված են հանցագործության հետ առնչություն ունեցող հետքեր: Նույնը՝ նաև դեպքի վայր հանդիսացող նկուղային հարկում: Իրեղեն ապացույցները դատական քննության ընթացքում ենթակա են հետազոտման: Նշված մեքենայի ու նկուղային հարկի տնօրինման հարցը դատարանը կլուծի, երբ հետազոտված կլինեն հիշյալ ապացույցները:

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ գրեթե մեկ տարի անձը զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Ընդ որում՝ դեպքից հետո Անժելա Մ.-ի մեքենայով հեռացրել են վիրավոր Գևորգ Ավետիսյանին, ում վերաբերյալ մեղադրանք չկա, իսկ տուժող Մուշեղ Մուշեղյանին, ում սպանության համար է առաջադրված մեղադրանքը, դեպքի վայրից տարել են այլ մեքենայով: Այն մեքենան առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված չէ, առգրավված է միայն Պետրոս Իսրայելյանի կնոջ «Մերսեդեսը»:

Նախագահողը այս միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչև խնդրո առարկայի հետ կապված էական հանգամանքների պարզումը:

Այնուհետև միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը կրկնեց նախորդ դատական նիստում արված ու դատարանի կողմից արդեն իսկ մերժված միջնորդությունը՝ վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, այն փոխարինել անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով կամ, կալանավորումը չվերացնելու դեպքում, կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Փաստաբանը նորից նշեց, որ Բանդուրյանի հարազատները պատրաստ են որպես գրավ մուծել դատարանի որոշած ցանկացած գումար:

Փաստաբանը նորից կանգ առավ իր պաշտպանյալի առողջական վիճակի վրա. Բանդուրյանը ենթարկվել է վիրահատության, ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ հետվիրահատական ապաքինման փուլում: Չնայած Ալիկ Բանդուրյանին թույլատրված է տեղաշարժվել սայլակով, սակայն կալանավորներին դատարան տեղափոխող մեքենան հարմարեցված չէ նման վիրահատության ենթարկված անձանց տեղափոխելու համար:

Ներկա առողջական վիճակով, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը ի վիճակի չէ թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալին, որ ներկայումս գամված է սայլակին, կալանքի տակ պահելով՝ նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում հենց դատարանի կողմից: Դատարանի որոշումը՝ նախորդ դատական նիստում արված միջնորդությունը մերժելու մասին, ըստ փաստաբանի, հիմնավորված չէ, այնտեղ միայն «կարծրատիպային ձևակերպումներ» են, որոնք այլ գործերով դարձել են Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային որոշումների պատճառ: Փաստաբանը նշեց, թե չի ցանկանում, որ այս գործով ևս Եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշում կայացնի, քանի որ իրենք մտադիր են բողոքել մինչև Եվրոպական դատարան:

Նախագահողը Երեմ Սարգսյանի միջնորդությունը չքննարկեց՝ պատճառաբանելով, որ փաստաբանը կրկնեց արդեն արված ու մերժված միջնորդությունը, նա ոչ մի նոր փաստական տվյալ չներկայացրեց, որի հիման վրա դատարանը վերստին կարող էր քննարկել ու լուծում տալ միջնորդությանը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը տասը րոպե ընդմիջում խնդրեց՝ նախագահող դատավորին ներկայացվելիք ինքնաբացարկի միջնորդությունը նախապատրաստելու համար:

Ընդմիջումից հետո, սակայն, Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ լուծում կտա դատարանը ինքնաբացարկի միջնորդությանը: Փաստաբանն ասել է, որ ամենայն հավանականությամբ՝ կմերժի:

Ամբաստանյալը խնդրել է ձեռնպահ մնալ այդ միջնորդությունը ներկայացնելուց՝ դատական նիստը անհարկի չձգձգելու համար:

Այսպիսով, Նորատուսցի Ալիկը կշարունակի մնալ կալանքի տակ:

Քանի որ կողմերը այլ միջնորդություններ չունեին, դատարանն անցավ դատաքննությանը:

Մեղադրող Գևորգ Գևորգյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Նախագահողը պարզաբանեց, որ Պետրոս Իսրայելյանին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում: Ալիկ Բանդուրյանին մեղսագրված արարքի համար՝  5-ից 10 տարի ազատազրկում: Արմեն Գասպարյանին մեղսագրված արարքի համար նախատեսված է տուգանք կամ կալանք:

Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն ասացին, որ մեղադրանքի ձևակերպումն իրենց համար անհասկանալի է: Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր չճանաչեցին:

Արմեն Գասպարյանն ասաց, որ մեղադրանքն իրեն հասկանալի է, բայց ինքը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում:

Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ կոնկրետացված չէ, թե յուրաքանչյուր ամբաստանյալին, մասնավորապես՝ Պետրոս Իսրայելյանին  ո՞ր գործողությունների համար է առաջադրված մեղադրանքը:

Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պարզաբանում է պահանջում դատախազից կամ դատարանից՝ Մուշեղ Մուշեղյանին պատճառված ո՞ր վնասվածքներն են ներառված իր պաշտպանյալին առաջադրված  մեղադրանքի ծավալում: Դատախազ Գևորգյանը պարզաբանեց. «Բոլոր վնասվածքները, որոնք տուժողի մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն»:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը:

Սկզբում կհարցաքննվեն վկաները, եթե դատարան ներկայանա՝ նաև տուժողի իրավահաջորդը, հետո կհետազոտվեն գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Այս դատական նիստում հրապարակվեց տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդի դիմումը՝ նա նշում էր, որ սգի մեջ է, չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, խնդրում է, որ դատարանը հիմք ընդունի իր նախաքննական ցուցմունքները:

Գործով վկաներից այսօր դատարան էին ներկայացել Պետրոս Իսրայելյանի մերձավորները՝ կինը, քույրը, որդին: Նրանք երեքն էլ օգտվեցին իրենց սահմանադրական իրավունքից ու հրաժարվեցին գործով ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում նրանք ցուցմունքներ տվել էին: Դատախազը միջնորդեց դրանք հրապարակել կամ հետազոտել, բայց դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունները՝ նշելով, որ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են դատաքննական ցուցմունքների հետ էական հակասություններ ունենալու դեպքում, ինչը տվյալ դեպքում առկա չէ:

Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 8-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում