1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերում

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային 
խաղերում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:

Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները. հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:

Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը՝

Ատրճանակ ձև

անհատական

Արմեն Գևորգյան՝ 6-րդ տեղ, 536, 186.1 միավոր

Էդիտա Մանուչարյան՝ 5-րդ տեղ, 534, 137.7 միավոր

թիմային

Արմեն+Էդիտա՝ 5-րդ տեղ

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ՝ հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն:

Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:

19 մարզաձևերում խաղարկվել է մեդալային 273 հավաքածու:

Օգոստոսի 7-ին կայացել է Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, մասնակից 13 պետությունների մարզական պատվիրակությունների ներկայացուցիչները և պատանի մարզիկները:

Միջոցառման ավարտից հետո կայացել է Խաղերի պաշտոնական դրոշի փոխանցումը Յակուտիային: Հենց այնտեղ 2024 թվականի ամռանը կկայանան «Ասիայի երեխաներ» 8-րդ մարզական խաղերը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]