Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղաքարի միջնակարգ դպրոցը կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին

Գեղաքարի միջնակարգ դպրոցը կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը առաջիկայում կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին, երբ ՀՀ կառավարության կողմից կընդունվի համապատասխան որոշումը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղաքարի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, ընդ որում այդ մեկ աշակերտը նույն գյուղի բնակիչ չէ, այլ Արարատի մարզի Մասիս համայնքում բնակվող ընտանիքից է՝ դպրոցի տնօրենի եղբոր երեխան:Նա  հիմա տեղափոխվել է Մասիս՝ իր ծնողների մոտ եւ կրթությունը շարունակում է այնտեղ: Այժմ Գեղաքարում բնակվող մի քանի ընտանիքներից մեկում միայն կա մեկ դպրոցահասակ երեխա, ում շնորհիվ դեռ Գեղաքարի միջնակարգ դպրոցը շարունակում է գործել:Գեղարքունիքի մարզպետարանը, ելնելով ստեղծված իրավիճակից, առաջարկություն է ներկայացրել կառավարություն՝ Գեղաքարի միջնակարգ դպրոցը Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին միավորելու վերաբերյալ: :

«Մենք հանգեցինք նման որոշման, որովհետեւ Գեղաքարում առաջիկա տարիների ընթացքում մնալու է նույն մեկ աշակերտը: Այդ նշանակում է, որ այդ երեխան այդ դպրոցում չունի ընկեր ու խաղընկեր, չի շփվի ոչ մեկի հետ, դասերը սովորելու համար հետաքրքրություն քիչ կցուցաբերի:Այդ երեխային կտրամադրվի մեքենա, որը նրան կտեղափոխի Խաչաղբյուրի դպրոց եւ դասերից հետո կբերի տուն: Այդ դեպքում երեխան կունենա դպրոցական միջավայր, արդյունավետ ուսում կստանա, իսկ պետբյուջեում տարվա կտրվածքով կխնայվեն ոչ քիչ միջոցներ, որոնք կծախսվեն շատ ավելի նպատակային»,-ներկայացրեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]