Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստորագրված հուշագրի շնորհիվ «SAS Base» ծրագրավորման անվճար դասընթացներ կկազմակերպվեն

Ստորագրված հուշագրի շնորհիվ «SAS Base» ծրագրավորման անվճար դասընթացներ 
կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում իրականացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և «Դը Գուրուս» ՍՊԸ-ի տնօրեն` Լիլիթ Թորոսյանը։

Ծրագրի շրջանակում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, անվճար հիմունքներով կիրականացվեն «SAS Base» ծրագրավորման լեզվի դասընթացներ:

«Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։ 

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

«SAS Base» ծրագրի և գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում, հետևյալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]