211652_close_icon
views-count36236 դիտում article-date 13:28 21-11-2017

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0252943001511256468548028.jpg[/img] [b][color=#CC0000]Երևան քաղաքում[/color]՝[/b] Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0273941001511256480899237.jpg[/img] [b]Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/b]. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.5C (1995 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.0C (2001 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.4C Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Նմանատիպ նյութեր