Ցեղասպանության թանգարանի նախաձեռնած Հիշողության երթը վիրտուալ կանցկացվի11 ապրիլի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մշակութային ժառանգությունների լուսանկարները: Ըստ թանգարան-ինստիտուտի հայտարարության՝ քանի որ համաճարակային իրավիճակը, կարծես, թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, որոշվել է Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն: «Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած «Հիշողության վիրտուալ երթ»: Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները»,- ասվում է թանգարան-ինստիտուտի հայտարարության մեջ: Ձևակը կարելի է գտնել թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-րդ տարելիցի հայտնի կարգախոսի հետ: Այն ապրիլի 24-ն արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է: 2020-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, լրանում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |