211652_close_icon
views-count78097 դիտում article-date 13:37 02-07-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նոր «միլպետներ» են նշանակվել, ովքեր իրենց գործի գիտակ են

Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Պավել Օրդյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մաշտցի բաժնի պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արաբկիրի ոստիկանապետ նշանակված Ա. Վաթյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, եղել է մի քանի տարածքային բաժինների պետ, ոստիկանության համակարգում համարվում է ուժեղ օպերատիվնիկ, ունի մարդկային բարձր հատկանիշներ: Մաշտոցի ոստիկանապետ նշանակված Պ. Օրդյանը նույնպես համարվում է իր գործի գիտակ: Նշված անձինք տարածքային որ բաժիններում էլ որ աշխատել են, այդ բաժինները ունեցել են՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ հանցագործությունների նախականխման բարձր ցուցանիշներ:

Նմանատիպ նյութեր