Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Աշունը կթեժացնի իշխանությունը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև գլխավորում է Ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը, հայտարարել է, որ ներկայումս փաստաթղթերի հետ ծանոթանալու ինտենսիվ փուլն է, որը մոտենում է ավարտին և դրանից հետո հանձնաժողովը անցնելու է քննությանն ու այդ ժամանակաշրջանի պաշտոնյաներին լսելուն:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատական ռեֆորմի անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 20-ի իր հայտնի ելույթով, որտեղ անդրադարձել էր նաև վտանգին, թե որոշ ներքին շրջանակներ կարող են քաղաքական խնդիրներ լուծելու համար քայլեր կատարել «դավադիր պատերազմ» հրահրելու նպատակով:

Կասկածից վեր է, որ Հայաստանի նոր իշխանությունը թերևս չունի Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ, այսպես ասած, որևէ բան պարզելու սկզբունքային անհրաժեշտություն: Նույնքան անկասկած է, որ քառօրյան, այսպես ասած, մանրակրկիտ ուսումնասիրել է նախորդ իշխանությունը, պարզապես, այսպես ասած, ամեն պաշտոնյա, ամեն դիրքավոր անձ իր դիրքից՝ Սերժ Սարգսյանը՝ իր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ իր, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ իր, հնարավոր է նույնը Արցախի իշխանության պարագայում: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հիմար էր պետք լինել պատերազմի հանգամանալից ուսումնասիրություն ու վերլուծություն չանելու համար և ինքն արել է, որը գտնվում է ՊՆ-ում: Նախ՝ վերլուծության և ուսումնասիրության պետք է ենթարկել ցանկացած այդօրինակ իրադրություն, դա ուղղակի կառավարման տարրական տրամաբանությունն է: Մյուս կողմից, Սեյրան Օհանյանի հայտարարությունը պարունակում էր արդեն ներիշխանական տրամաբանության նուրբ ակնարկ:

Բանն այն է, որ Ապրիլյան քառօրյան, խոշոր հաշվով, արտաքին գործոնների բերումով զարգանալով, իր վրա այսպես, թե այնպես զգալու էր նաև Հայաստանի ներհամակարգային խնդիրները, որոնք ծավալվում էին այդ համակարգի թևերի միջև իշխանության համար պայքարի համատեքստում: Ըստ այդմ, պատերազմի հանգամանքը, հատկապես հայտնի, այսպես ասած՝ տեղային արդյունքի պարագայում, բերելու էր փոխադարձ մեղադրանքների: Ըստ այդմ, դրանցից պաշտպանվելու համար պատերազմը և դրանում սեփական պատասխանատվությունը հանգամանալից «վերլուծած» կլինեին բոլորը: Ըստ այդմ, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ոչ այնքան նոր բան պետք է պարզի, որքան պետք է լինի այն «ենթակառուցվածքը», որի միջոցով, անհրաժեշտության դեպքում, կիրականացվի որևէ մեկի պատասխանատվության հանրայնացում՝ բնականաբար, դրանում պետական գաղտնիքի առկայության հանգամանքը հաշվի առնելով, և հանրայնացումը, ըստ այդմ, սահմանափակելով: Այլ կերպ ասած, նոր քաղաքական իշխանությանը կամ, մասնավորապես, վարչապետ Փաշինյանին՝ որի ներկայիս խորհրդականն է նաև ապրիլյանի օրերին հետախուզության ղեկավար Արշակ Կարապետյանը, ապրիլյանի մասին տեղեկատվություն չէ, որ պակասում է կամ պետք է, այլ տեղեկատվության, այսպես ասած, հասարակական-քաղաքական կառավարման մեխանիզմ, որն էլ հենց հանձնաժողովն է, որի նախագահը փաստորեն ազդարարում է աշնանից առավել ակտիվ փուլի մեկնարկը: Դա նշանակում է, որ աշնանը իշխանությունը ծրագրում է քաղաքական իրավիճակի հիմնարար տրանսֆորմացիա, կամ այս դեպքում աշունը կթեժացնի իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում