Tuesday, 23 04 2024
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Գլխավոր դատախազությունում օտարերկրյա փորձագետների հետ քննարկվել են անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձման հարցերով, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրված կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքները՝ դրանում կարևորելով կոռուպցիոն բնույթի չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տղեկատվությունը տրամադրելու, հնարավոր հանցագործությունները բացահայտելու հարցում օժանդակելու հանրության աննախադեպ պատրաստակամությունը:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ապօրինի հարստացման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների ինստիտուտի ներդրման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են ինստիտուտիցոնալ կարևորագույն բարեփոխումներ: Սակայն հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար իրավապահ մարմինների հիմնական մարտահրավերներից է դառնում պետությանը պատճառված վնասների լիարժեք բացահայտման, հատկապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները բանկային փոխանցումների տարատեսակ սխեմաների գործադրմամբ երկրից հանելու, օֆշորային գոտիներ տեղափոխելու, նախքան ապօրինի հարստացման օրենսդրության ընդունումը պաշտոնատար անձանց ձեռք բերած գույքի և ֆինանսական միջոցների ծագման հանգամանքների բացահայտման և վերադարձման արդյունավետ, որոշ դեպքերում նաև ոչ ստանդարտ մեխանիզմներ գտնելը:

Սակայն ըստ Արթուր Դավթյանի՝ սկզբունքային է, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք այդ ճանապարհին թույլ կտան չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները, չխախտել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները, իսկ դրանից բխող գործիքակազմի կիրառումը երբևէ իրավաչափության հետ կապված կասկածներ չի հարուցի:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նշված ուղղություններով գործադրված անցումային արդարադատության եղանակների միջազգային փորձի՝ առավել երկարաժամկետ կտրվածքով արդյունավետության ուսումնասիրությունը:

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» փորձագետները ներկայացրել են առանձին երկրների հաջողված օրինակներ՝ նշելով նաև հնարավոր ռիսկերի մասին: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված առաջնահերթությունների, բարձրացված խնդիրների շրջանակում ցուցաբերել փորձագիտական աջակցություն, ինչպես նաև տրամադրել համապարփակ տեղեկատվություն անցումային արդարադատության իրականացման միջազգային փորձի վերաբերյալ: Վերջինիս շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում