Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

2019-ը՝ նոր հեռանկարների տարի հայ-ամերիկյան հարաբերություններում

Հայ-ամերիկյան հարաբերությունները 2019 թվականին աչքի ընկան ակտիվ դինամիկայով։ Գործադիրի մակարդակով տարվա ընթացքում հայկական կողմը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաներ հետ, ինչպես օրինակ՝ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով այդ ժամանակ խորհրդական Ջոն Բոլթոնի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով այդ ժամանակ ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի և այլոց հետ: Տարվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների բարձր մակարդակը և հաճախականությունը փաստում է այն մասին, որ կա երկուստեք պատրաստակամություն ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում:

2019 թվականին հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի երկխոսությունը բարձրացվեց նոր, ավելի բարձր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի: Մայիսին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկ խոսության անդրանիկ նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին նաև աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով նախատեսվում էր մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Բացի այդ ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի առաջին տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ռազմավարական երկխոսության մակարդակում համագործակցությունը կողմերին հնարավորություն է տալիս հստակեցնել համագործակցության ոլորտները և թիրախային ծրագրերի միջոցով զարգացնել այդ ուղղությամբ համագործակցությունը: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը ներառելու է համագործակցություն երկկողմ շահավետ ոլորտներ, ինչպես օրինակ, գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, զբոսաշրջության և այլ:

Հատկանշական է, որ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալները 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ աճել են 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն ԱՄՆ դոլար: Վաշինգտոնը միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ֆինանսավորել է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերը, ինչը կարևոր է միջգերատեսչական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Հայ-ամերիկյան հարաբերություններում տարին նշանավորվեց նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցով: Մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության տեսանկյունից էական էր ՀՀ վարչապետի մասնակցությունը 250 գործարարների մասնակցությամբ գործարար ֆորումին, որտեղ վերջիններիս թույլ է տալիս «առաջին ձեռքից», հավաստի տեղեկություն ստանալ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի, բարելավող ներդրումային և գործարար միջավայրի մասին: Կարևոր էր նաև ՀՀ վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ, որտեղ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրափեր համալսարանի միջև, որը հանդիսանում է Սիլիկոնյան հովտի ձեռնարկատիրական նախաձեռնությունը և միավորում է նորարարական ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներին: Այցի թիրախում էր հայաշատ Կալիֆորնիա նահանգը: Այցը նշանավորվեց Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համագործակցության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագիրը նոր խթան կհաղորդի իր մեծությամբ աշխարհում 5-րդ տնտեսության և մոտ 40 միլիոն բնակչություն ունեցող ամերիկյան այդ նահանգի հետ համագործակցությանը՝ զարկ տալով ԱՄՆ հետ ոչ միայն դաշնային, այլ նաև նահանգային մակարդակով համագործակցությանը:

Օրենսդիրի մակադրակում ևս տարվա ընթացքում գրանցվել են ակտիվ շփումներ: Մասնավորապես, տեղի է ունեցել երկկողմ պատվիրակությունների փոխադարձ այցեր, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցն ԱՄՆ: ԱՄՆ-ում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ և դրանից հետո տեղի ունեցած այս այցերը հնարավորություն են տվել ամրապնդել, ինչպես նաև ընդլայնել ԱՄՆ օրենսդիրում ունեցած երկկողմ կապերը: ԱՄՆ օրենսդիր թևի հետ ակտիվ երկխոսությունն, անկասկած, ևս իր դերակատարությունն է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 296 բանաձևի և Սենատի կողմից թիվ 150 բանաձևի ընդունումը բացեց աշխատանքի նոր դաշտեր այս գործընթացում՝ հիմք նախապատրաստելով Ցեղասպանությունը ճանաչող, իրավական պարտադիր ուժ ունեցող բանաձևի ընդունման համար: Բացի այդ, այս փուլում ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված նման բանաձևերն ունեն քաղաքական կարևոր արժեք և կշիռ, քանի որ 2020 թվականին ԱՄՆ սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ թեման կարող է առավել կարևորվել ԱՄՆ ներքաղաքական դիսկուրսում: Ամփոփելով կարող ենք փաստել, որ նման բանաձևերի ընդունումը հանդիսանում է ԱՄՆ հայկական Սփյուռքի կառույցների և հայկական դիվանագետների հետևողական աշխատանքի և ճիշտ հաշվարկի արդյունք:

Տարվա ընթացքում ակտիվ էր նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, որի անդամները ԱՄՆ-ում 2019 թվականին տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում դարձել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 21 հանձնաժողովներից 9-ի նախագահները: Կոնգրեսականների հետ շփումների արդյունքում ՀՀ ԱԺ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնել է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթացը, որի շրջանակներում աշխատանքները շարունակվում են: Ընդունման պարագայում այն հնարավորություն կտա առավել ամրապնդել և ընդլայնել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ 2019 թվականի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցան մի շարք հեռանկարային զարգացումներ (Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մեկնարկ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունում, Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համագործակցության պայմանագրի ստորագրում), որոնք ստեղծում են նոր հնարավորություններ երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում