07:14:17 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակից է անվանել

    21:51 14 Ապրիլ 2021

    Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

    «Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է», — բանակցությունների սկզբում ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

    Գերասիմովը նշել է, որ երկրները ուժեղացնում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում:

    Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչը, նրա խոսքերով, «Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:

    «Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ԲՈՒՀ-երում»,-ասել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետը: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում օգնություն է ցուցաբերվել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 22 000 ուսումնասիրություն:

    «Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները միշտ ներկայացված են բարձր մակարդակով», — ասել է Գերասիմովը:

    ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այս տարի կանցկացվեն Միջազգային անվտանգության հարցերով 9-րդ մոսկովյան գիտաժողովը, միջազգային բանակային խաղերը և «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը:

    «Մենք սպասում ենք ՀՀ զինված ուժերի պատվիրակություններին և թիմերին այս միջոցառումներին, ինչպես նաև ստորաբաժանումների «Արևմուտք 2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին»,-ասել է Գերասիմովը:

    «Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցեր», — ամփոփել է Գերասիմովը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս