Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Հնարավորություն ունենք այս պայքարը վերածելու Հայաստանի ինքնիշխանության համար իսկական կռվի

Էսօր առավոտը ընկերս հարցնում էր ինձ նամակով՝ ինչի՞ բան չես խոսում, երբ էսքան նորություն կա: Ասելիքներ, իհարկե շատ ունեմ, բայց….

Բայց քաղաքական ընթացիկի մասին իմ համեստ ուժերի չափով հիմնականն ասել եմ անցած ամսվա ընթացքում: Ոչ մի էական բան էդ առումով չի ավելացել.

– այո, Հանյաստանում ծրագրավորվում է հեղաշրջում: Հիմա դա նույնիսկ էլ ավելի շատ մարդ է տեսնում, քան երբ սկսեցինք դա մի քնաի հոգով բարձրաձայնել:

– այո, ակնհյատ է, որ հեղաշրջման հիմնական հույսն արտաքին ուժի վրա է: Իրական է այդ հույսը թե չէ, Հայաստանում հազիվ թե մեկը հաստատ իմանա, բայց կարծում եմ, որ շատ սին էլ չի:

– այո, ծրագիրը լավ հաշվարկած է երևում, և սցենարների մասին էլ գրել ենք մի քանիսս դեռ մայիսի սկզբում

Հիմա ինչ տեղի է ունենում, ընդամենը դետալներ է ավելացնում եղած սխեմային, բայց սխեմայի էությունը չի փոխվում: Ամեն ինչին արձագանքելու չի: Ես արձանագրողի ու արձագանքողի ոճը չեմ սիրում: Ծայրահեղ դեպքերում եմ դա անում, երբ բովանդակության հետ կապված ասելիք կա, ինչպես դա արեցի Վովա Գասպարյանի դեպքում: Մնացածները դեռ անկեղծորեն չեն ասել այնպիսի բան, որ ես համարեմ արձագանքելու արժանի՝ բովանդակապես: Ոչ թե որովհետև ես էդքան հզոր ու խելոք եմ, այլ որովհետև ամեն մարդ ունի իրա ոճը, իրա ասելիքը, իրա շեշտերը:

Մնում են, իհարկե, դեռ որոշ չճշտված հարցեր:

Օրինակ, սպասելի է, որ դեռ ինչ կոզիրներ պետք է դրվեն սեղանին: Ինձ թվում է, եղածը դեռ քիչ է, որպեսզի իրական փորձ արվի հեղաշրջման: Դեռ պետք է բավականին առիթներ ստեղծվեն: Հրապարակումներ գուցե լինեն կամ փողոցում գործողություններ՝ բռնության դեպքերով և այլն: Բայց սրանք իմ ենթադրություններն են, ճիշտ դուրս կգան, թե սխալ արդեն շատ էական չի:

Սպառնում են, մեծ-մեծ փռթում են՝ ինչպես ամեն կռվից առաջ, դա լուրջ ընդունելու չի: Իրապես կոշտ բաներ անողը, նախապես չի պատմում ձեզ դրա մասին:

Շատ են խոսում իշխող թիմի սխալների մասին:

Ես կասեի զուտ ստրատեգիական մեկ սխալ է արվել:

Պետք էր ցայսօր ժողովրդին կազմակերպել: Պետք է լինեին ոչ պետական, ժողովորդական կառույցներ: Բայց մարդիկ, կարծես, նույնիսկ իրենց կուսակցությունն այդպես էլ ամուր հիմքերի վրա չդրեցին, էլ ուր մնաց ավելի լայն ֆորմատները:

Մնացած բաներին ես առանձնապես չեմ հավատում՝ վետինգ-պետնիգ, ռեֆորմ-պլատֆորմ, ինչքան ավելի հնչեղ լատինաբանություն է, էնքան ինձ ավելի խորթ:

Լատինաբանություններ չեն պետք, այլ հակառակաը՝ ավելի հայկականացում, ազգայնացում: Հայաստանում լեգիտիմության միակ ամուր աղբյուրը՝ ժողովուրդ և ազգ գաղափարներն են, մնացածը քամու պես կանցնի կգնա:

Ես կարծում եմ ապագա ճակատամարտում հաղթանակը ժողովորդի կողմն է, այլ ոչ թե միավորյալ էլիտայի:

Բայց մի պայման կա: Որպեսզի հաղթանակը դառնա հիմնավոր, այլ ոչ թե միայն ժամանակավոր պետք է ազգային հեղափոխության ծրագիր: Սրա մասին, եթե առիթ լինի կփորձեմ հետագայում ավելի մանրամասն խոսել, որովհետև դա է հիմա ինձ ավելի հետաքրքիր, քան քաղաքական իրավիճակը, որն ադեն բաց է բոլորի համար:

Անկեղծ ասած, ես ոչ թե տխուր, այլ միայն ուրախ եմ այս վիճակից:

Մենք հնարավորություն ունենք այս պայքարը վերածելու Հայաստանի ինքնիշխանության համար իսկական կռվի: Ոչ թե ինչ որ մեկի դեմ, այլ հանուն կռվի:

Իսկ տակտիկապես, իշխող թիմը ճիշտ կանի, եթե հանգիստ լինի, սպասի հնարավորինս բոլոր խաղաքարտերի բացմանը, որպեսզի նաև ինքնամաքրվելու հնարավորություն ունենա, և նոր՝ հարկ եղած դեպքում տա պատասխանը: Ու հետո պետք է գա փոփոխությունների ժամանակը:

https://www.facebook.com/ustahrant/posts/10222874044783900

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում