Թռիչքի երկու ոչ պրոֆեսիոնալ մասնակիցներ՝ տիեզերական զբոսաշրջիկները, կուղևորվեն ՄՏԿ 2021 թվականի վերջին՝ հաղորդել է Ռոսկոսմոսի մամլո ծառայությունը: Նրանց անունները կբացահայտվեն հաջորդ տարվա սկզբին:
Նշվում է, որ համաձայն Space Adventures ընկերության հետ պայմանագրի՝ տիեզերական զբոսաշրջության մեջ մասնագիտացած «երկու զբոսաշրջիկների մասնակցությամբ ուղևորությունը նախատեսված է 2021 թվականի վերջին»:
Ինչպես հայտնել է Ռոսկոսմոսը, պետական կորպորացիան բանակցություններ է վարում ամերիկյան մի շարք ընկերությունների հետ տիեզերական զբոսաշրջիկներին ՄՏԿ ուղարկելու հարցով: