211652_close_icon
views-count52708 դիտում article-date 11:56 21-11-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 24-ամյա վարորդը BMW-ով Արծվի թևերի մոտ, 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Վարազդատ Սիմիկյանը իր վարած BMW մակնիշի 96 MM 066 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում Արծվի թևերի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և, մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը, ում ավտոմեքենայից այնուհետև ձորից դուրս են բերել օպերտիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր