Պետունց. Քաղաքապետարանի կոռուպցիոն բնույթի գործարքների վերաբերյալ Խաժակյանն ունի նոր ասելիք
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հարց էր հնչեցրել՝ ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը։ Նա նաև հիշեցրել էր Խաժակյանի հայտարարությունը։
«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի:
Հայտնի է, որ ՀՔԾ-ը քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը և քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:
Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը և ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարևոր է շեշտել նաև այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել Կամազների փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ:
Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, և նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլևս չենք ունենա»,-գրել էր Հակոբ Կարապետյանը։
Քաղաքապետի մամուլի խոսնակին արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։
«Ի պատասխան Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի գրառման՝ տեղեկացնում եմ, որ Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, թե՛ քաղաքապետի լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի, թե՛ քաղաքապետարանի կոռուպցիոն բնույթի գործարքների վերաբերյալ ունի նոր ասելիք, որի մասին կխոսի պատեհ ժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Խաժակյան. Փաշինյանի այդ խոսքը բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ պայքարում են
- Քննող մարմինը չի իրականացրել գործի համակողմանի քննություն.Դ.Խաժակյան
- Մարությանը Մարուքյանի ու Խաժակյանի պնդումները կեղծ է որակում ու առաջարկում հերքել
- Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս. Կարապետյան
- Մի դեպքում գործ ունենք պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մյուսում՝ ինքնիրավչության հետ. Խաժակյան
- Դավիթ Խաժակյան. Պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ եմ հրապարակելու
- Դավիթ Խաժակյան. Իմ գործընկերների ներողամտությունն եմ հայցում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում