Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Նախկին համակարգը վախենում է վարչապետի հրաժարականից. քննարկում «Առաջինում»

Հանրապետական կուսակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անսպասելի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանին և ԱԺ արտահերթ ընտրության օրակարգն աջակցելու մասին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ կա կոնսոլիդացիա, և նա ազնիվ է իր մղումներում, հետևաբար պետք է մի կողմ դնել կուսակցական շահն ու մտածել պետության շահի մասին: Հայտարարությունն, անշուշտ, անսպասելի է։ Մյուս կողմից, սակայն, հոկտեմբերի 2-ը ցույց տվեց, որ իրավիճակը շատ լուրջ է, և կատակել հանրության հետ այդ իրավիճակում, մեղմ ասած վտանգավոր է: Այսօր ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին է հայտարարել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հիշարժան է, որ շաբաթներ առաջ նա ներգրավվել էր ապօրինի հարստացման մի գործով, որով անցնում է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իրադարձությունները սկսել են զարգանալ նոր արագությամբ, սակայն դրանք թերևս ոչ թե խթանել են ՀՀԿ ներսում նոր պրոցեսներ, այլ նախկինում եղած խնդիրների պարզապես նոր, արագացված ընթացքով դրսևորում:

Ի՞նչ քայլերի է պատրաստ խորհրդարանը առաջիկա զարգացումների ֆոնին․ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի մամուլի ակումբի նախախագահ Բորիս Նավասարդյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը:

«Կամաց-կամաց շղթայական ռեակցիա է տեղի ունենում, այն մարդիկ, ովքեր օրեր առաջ դեմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեկտեմբերին անցկացմանը, այսօր փոխում են իրենց կարծիքը, այսինքն՝ նրանց ողջախոհությունը սկսում է հաղթել»,- նշեց Բ. Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀԿ մի քանի պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարություններին:

«Թե՛ ՀՀԿ-ին, թե՛ նրան միացած ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին տրվել է սահուն և հանդարտ քաղաքական ճանապարհով հեռանալու հնարավորություն: Իրավիճակի սխալ գնահատականը բերում է նրան, որ հանրության վերաբերմունքը ավելի է սրվում, և նրանք ավելի բարդ իրավիճակում են հայտնվում: Հոկտեմբերի 2-ը այն վերջին կետն էր, որից հետո եթե քաղաքական ուժերը չպատկերացնեն իրավիճակի լրջությունը, վատ հետևանքներ կարող են լինել»,- նշեց Հ. Բադալյանը՝ հավելելով, որ եթե ժողովրդի հաղթանակը չարձանագրվի, դա կբերի և՛ հանրային, և՛ պետական անոմալ գործընթացների:

«Պետք է հետ բերել այն 7 տոկոս ձայները, որոնք ԲՀԿ-ն կորցրեց. կարծում եմ, այդ ուղղությամբ է մտածում Գ. Ծառուկյանը»,- նշեց Բ. Նավասարդյանը՝ հավելելով, որ չի բացառում՝ բանակցությունների թեմա կդառնա նաև Ընտրական օրենսգիրքը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ի փափուկ նահանջը կարող է ծուղակ լինել, Հ. Բադալյանը նշեց, որ ցանկացած իրավիճակ ունի ռիսկեր և վտանգներ: Նրա դիտարկմամբ՝ նախկին համակարգը վախենում է վարչապետի հրաժարականից: Բադալյանի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անելու վերաբերյալ օրինագծի ընդունումը ցույց է տալիս նախկին համակարգի վախը. «Նրանք դա արեցին, որ վարչապետի հրաժարականի տարբերակով ԱԺ լուծարում չլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում