Զ. Մնացականյան. Ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանոում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։
ԱԳՆ մամուլի, հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցակման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարակն ինստիտուտների ամրապնդման և դրանց նկատմամբ հանրային վստահոության բարձրացման համար։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ ընտրությունների արդյունքները վերահաստատել ենժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող՝շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցոությամբ։
Ըստ վարչության, զրուցակիցները բարձր են գնահատել նաև կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։
Հարակից հրապարակումներ`
- Կլինի՞ խորհրդարանում ընդդիմություն, թե՞ ոչ, կտեսնենք հաջորդ տարիներին․ԵԱՀԿ առաքելության համակարգող
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ ընդունել են փաստաթուղթ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Տեղյակ ենք այս ընտրությունների յուրահատուկ մթնոլորտին, բայց մենք պետք է լինենք առանց քաղաքական սիմպատիաների
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ
- Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ