Thursday, 28 03 2024
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ

Քոչարյան-Սարգսյան տանդեմը ձգտում է ռևանշի. մեծ է նոր պատերազմի վտանգը՝ Արցախի «աբխազացման» նպատակով. Jane’s Intelligence

«Հեղափոխությունն ինքնին հետաձգեց Արցախի հարցում զիջումների խնդիրը, որին հանգեցրել էր նախորդ ռեժիմի վարած արտաքին քաղաքականությունը։ Սակայն ռուսական կամ ՀԱՊԿ խաղաղապահներին Արցախ բերելու հարցը ամեն դեպքում մնում է Ռուսաստանի օրակարգում։ Եթե ՀՀ-Արցախ պառակտումը, որ Քոչարյան-Սարգսյան տանդեմի ռևանշի մի մասն է, խորանա, ապա վատթարագույն դեպքում կարող ենք տեսնել Արցախի աբխազացում Ռուսաստանի կողմից»:

Լոնդոնում հիմնված «Jane’s Intelligence» պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի[1] Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը  «Առաջին լրատվական»-ի զրույցում ամփոփել է անցած 2019 թվականի ընթացքում Հայաստանի ներքին կյանքում և արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները, ձեռքբերումներն ու բացթողումները, հաջողություններն ու ձախողումները՝ անդրադառնալով նաև նոր՝ 2020 թվականի գլխավոր մարտահրավերներին:

Լիլիթ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո եվրոպական բարձր ամբիոնից հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը նախաձեռնել է «հավակնոտ բարեփոխումների» գործընթաց, որի առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը և բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը: Եթե փորձենք առանձնացնել մի քանի առաջնահերթություններ Թավշյա հեղափոխության կարգախոսներով իշխանության եկած նոր կառավարության կամ այլ խոսքերով՝ կառավարող նոր ուժի բարեփոխումների օրակարգից, ապա դրանք են ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, որը դրված է նոր կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագրի հիմքում,  ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ բարեփոխումների հարցը, որին վերաբերող ելույթով Փաշինյանն ազդարարեց  «Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը», և, իհարկե, երկրի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ամրապնդումը, այդ թվում՝ նոր սպառազինության ձեռքբերումը, ՀՀ ԶՈՒ զինծառայողների պայմանների բարելավումը, ՀՀ Զինված ուժերի պաշտպանական քաղաքականության փոփոխությունները՝ պաշտպանողականից դեպի հարձակողական մարտավարություն, Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումը և այլն: Ի՞նչ հաջողություններ կամ առաջընթաց ենք գրանցել նշված ուղղություններով: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական բարեփոխումների ծավալները գոհացնո՞ւմ են, թե՞ ոչ:

– Հայաստանի ներքաղաքական կյանքը արտաքինից բաժանված չէ։ Եվ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ նոր իշխանությունը վերջին մեկ տարում կենտրոնացավ կարճաժամկետ վտանգների չեզոքացման վրա։ Քոչարյան-Սարգսյան առանցքի ակտիվ համագործակցությունը Մոսկվայի հետ մեկտեղված էր Արցախի շուրջ ռազմական լարվածությամբ և Արցախի ներկայիս իշխանությունների և Քոչարյան-Սարգսյան թիմի ակնհայտ վտանգավոր մերձեցման հետ։

Այս ամենն ուղեկցվում էր և շարունակում է ուղեկցվել ակտիվ հիբրիդային պատերազմով։ Այս պատերազմը մեկ տարվա ընթացքում պարզ սոցիալական ցանցերով տարվող ապատեղակատվական արշավից դարձավ ավելի բազմաշերտ, ներառելով մի շարք նորաստեղծ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և խմբեր, որ քաղաքական ընդդիմության դիմակի տակ են թաքնված։ Արդյունքում ամենակարևոր քայլը, որ ակնկալվում էր նոր իշխանություններից, չարվեց։ Այն է՝ քաղաքական գնահատական չի տրվել անցած ռեժիմներին և չի ստեղծվել անցումային արդարադատության մեխանիզմ։

  • Չի բացահայտվել ՀՀ-ում իշխանության բռնազավթման մեխանիզմը, երկրորդային և ավելի ցածր մասնակիցների դերը այդ բռնազավթման մեջ։ Չի գնահատվել ՀՀ-ում նմանօրինակ օկուպացիայի հասցրած մարդկային, ռազմական, տնտեսական կորուստները և ազգային անվտանգությանը տված երկարատև վնասը։
  • Նման գնահատականը կստիպեր նախկին ռեժիմի նախարարական և ավելի ցածր օղակի ծառայողների գնահատել իրենց դերը այդ բնազավթող ռեժիմին օժանդակելու գործում։ Նման գնահատականի բացակայությունը և օկուպացիայի ակտիվ դերակատարների չանվանարկումը նշանակում է, որ իշխանության բռնազավթումը ապագայում չպետք է բացառել։

Կարծում եմ՝ սա է նոր իշխանությունների ամենամեծ ձախողումը, ինչի հետևանքով նախկին ռեժիմն արագ հագավ քաղաքական ընդդիմության դիմակը։ Այս դիմակը, նախ, օգտակար է ընթացող և հնարավոր քրեական գործերը իբրև քաղաքական հետապնդումներ Եվրոպական մարդու իրավունքների դատարանում բողոքարկելիս։ Սակայն ամենակարևորը՝ նոր իշխանությունները թույլ են տալիս հներին իշխանության բռնազավթումը մարսել և վերածնվել իբրև քաղաքական այլախոհներ, որոնք բոլոր իրավունքներն ունեն նորից իշխանությանը վերադառնալու։

Հետևաբար, պետական ապարատը, հատկապես ուժային կառույցները, որ տասնամյակներով հին ռեժիմի կորիզն են կազմել, կշարունակեն չեզոքացնել արմատական փոփոխությունները, մինչև հին ռեժիմը կկոնսոլիդացնի իր ուժերը և թերևս նոր կուսակցական կոալիցիայով և թարմ քաղաքական դեմքերով հետ կվերադառնա։

Իհարկե հների վերադարձը՝ կոսմետիկ փոփոխություններից հետո, այնքան էլ հեշտ չի լինի։ Բայց գոնե այն խավը, որ հին ռեժիմի շահառուն է եղել, վստահաբար սպասում է Փաշինյանի կառավարության հանրային աջակցության անկմանը, ինչից հետո քաղաքական դաշտը կբացվի հին ռեժիմից սնվող հին և նոր կուսակցությունների համար։

Այս առումով հատկապես կարևոր է նոր և իրական ընդդիմության ձևավորումը, որը սկանդալային վերնագրերի փոխարեն կաշխատի տասնամյակներում ձևավորված պետական կառավարման վերստեղծմանը՝ հին օրենսդրական թակարդները մաքրելով և ինստիտուտներ ստեղծելով։ Քանի որ Հայաստանը քաղաքականապես նոր է ազատականանում, իրական ընդդիմության խնդիրն է հեղափոխության արդյունքում հապճեպ ընդարձակված իշխանական կուսակցության հետ աշխատելը, ինչպես նաև նրան ի վերջո փոխարինելը։

Օլիգարխիայի դեպքում ևս կառավարությունն ընտրել է ոչ-ինստիտուցիոնալ ճանապարհ՝ գոնե կարճաժամկետ առումով։  Այն է՝ օլիգարխների ֆինանսական փոխանցումների հաշվին ռազմական շտապ գնումների և այլ խնդիրների լուծումը։ Ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալի, օլիգարխիան կազմաքնդելու համար մեկ կամ անգամ հինգ տարին բավարար չեն՝ առանց մակրոտնտեսական ցնցումների։ Ի դեպք այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հանրության ամենառաջնային պահանջներից են՝ օլիգարխների ունեզրկումը և սեփական եկամուտների կտրուկ բարձրացումը։ Այս երկու պահանջների թերի բավարարումը հեղափոխական իշխանությունների ամենխոցելի կողմն է։

– Իսկ կա՞ն արդյոք տնտեսական հաջողություններ Հայաստանին դրսից հետևողների տեսանկյունից:

– Հաջողությունների առումով դրական է այն, որ չնայած քաղաքական անկայունությանը՝ ՀՀ տնտեսական աճը այս տարի ամենայն հավանականությամբ ամենաբարձրը կլինի Արևելյան Եվրոպական երկրների շարքում։ Արտաքին տնտեսական պարտքի վերաֆինանսավորումը համեմատաբար ավելի ցածր գնով ևս լավ լուր է գոնե դրսից Հայաստանին հետևողների համար։ Հայաստանի պետական պարտքի վարկանիշի բարձրացումը Moody’s-ի և Fitch-ի կողմից, ինչպես նաև դեկտեմբերին Միջազգային արժութային հիմնադրամի կողմից խրախուսական տնտեսական ամփոփագիրը ևս վկայում է, որ Հայաստանի տնտեսությունը ավելի դիմացկուն է դառնում ներքին և արտաքին ռիսկերին դիմակայելիս։

Հեղափոխությունների համար ամենավտանգավոր շրջանը սովորաբար հանրային ուրախության մարումից հետո է գալիս։ Սա նաև Հայաստանին է վերաբերում։ Փաշինյանի կառավարության գլխավոր մարտահրավերները երկուսն են՝

  • Առաջինը, անցնել կարճաժամկետ տակտիկական քայլերից ռազմավարականի, հեղափոխականների կառավարությունից դառնալ մասնագետների կառավարություն, մանավանդ երբ պետական ապարատում նեպոտիզմի արդյունքում հիմնականում աշխատում են ցածր հմտություն ունեցողներն ու հին ռեժիմին սատարողները։
  • Երկրորդը, որդեգրել «ստրատեգիական կոմունիկացիա», այսինքն՝ ոչ միայն վարչապետը, այլև կառավարությունը պետք է հստակ հաղորդակցի, թե ինչ ռազմավարություն ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ամենացավոտ հարցերում, ինչպես աղքատության վերացումը, ոսստիկանության և դատարանների ռեֆորմը, և այլն։

– Իսկ ի՞նչ հաջողություններ ենք ունեցել արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում: Պետք է նկատել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բուռն զարգացումներ են եղել մի քանի առաջնահերթ ուղղություններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, կարևոր զարգացումներ Հայկական հարցի շուրջ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսում, թուրք-ամերիկյան, հայ-թուրքական և թուրք-ռուսական զարգացումները, որոնք ևս այս կամ այն առումով առնչվում են հայկական գործոնին, հայ-ռուսական հարաբերությունները, ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում և այլ առաջնահերթ ուղղություններ:

– Հաջողություններն արտաքին քաղաքականության ոլորտում թերևս տակտիկական են ու նորից կարճաժամկետ։ Հեղափոխությունն ինքնին հետաձգեց Արցախի հարցում զիջումների խնդիրը, որին հանգեցրել էր նախորդ ռեժիմի վարած արտաքին քաղաքականությունը։ Սակայն ռուսական կամ ՀԱՊԿ խաղաղապահներին Արցախ բերելու հարցը ամեն դեպքում մնում է Ռուսաստանի օրակարգում։ ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ անվանական անվտանգության կառույց, որը որևէ անվտանգության երաշխիք Հայաստանին չի տալիս։

Պաշտպանողական ռազմական մարտավարությունից գոնե կոնցեպտուլ առումով հրաժարվելը կարևոր առաջընթաց է։ Սակայն Արցախում հին ռեժիմի վերարտադրման հավանականությունն ինքնին արդեն լուրջ խնդիր է նոր իշխանությունների համար։ Եթե ՀՀ-Արցախ պառակտումը, որ Քոչարյան-Սարգսյան տանդեմի ռևանշի մի մասն է, խորանա, ապա վատթարագույն դեպքում կարող ենք տեսնել Արցախի աբխազացում Ռուսաստանի կողմից, մանավանդ երբ ավելի հաճախակի են դարձել ռուսական անձնագրերը արցախցիներին հասանելի դարձնելու առաջարկները մերձկրեմլյան քաղաքագետների կողմից։

Ռուսաստան-Ադրբեջան վերջին շրջանի մերձեցումը, Ալիև-Փաշաև կլանի կողմից իշխանության լծակների առավել վերահսկումը կադրային ջարդերի միջոցով ավելացնում են Արցախի համար ռիսկերը։

Հայաստանը դեռ չունի դիվանագիտական կարողությունը դուրս գալու Մադրիդյան/ Կազանյան սկզբունքների փակուղուց։ «Տարածքներ՝ հանուն կարգավիճակի» վտանգավոր բանաձևը կշարունակի շահարկվել Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում ամրապնդվելու համար։

Ռուս-հայկական հարաբերություններում Մոսկվան շահեկան վիճակում է։ Հայաստանի նախկին ռեժիմը, նրան հարող կուսակցությունները, ըստ էության, ստանձնել են Հայաստանում ռուսական շահերի պահպանման դերը։ Մյուս կողմից, նոր իշխանությունները, մասամբ հին ռեժիմին Մոսկվայի աջակցությունը թուլացնելու համար, լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ՝ բազմիցս շեշտելով, որ հեղափոխությունը Հայաստանի ներքին խնդիրները լուծելու համար է, և ոչ ավելին։

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ապա այն հիմնականում պայմանավորված էր Թուրքիայի վարքագծով։ ԱՄՆ-ի Կոնգրեսը գրեթե միաձայն որոշեց պատժել Թուրքիային ռուսական հակաօդային պաշտպանական համակարգ ձեռք բերելու համար։ ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը նոր հնարավորություններ կարող էր բացել, բայց կարծես Հայաստանը առանձնակի օրակարգ չունի Միացյալ Նահանգների վերաբերյալ։

Արտաքին քաղաքական հաջողության հասնելու համար Հայաստանը չի կարող հենվել միայն իր դիվանագիտական կորպուսի վրա, որը նույն հին պետական ապարատի մի մասն է և բարեփոխումների չի ենթարկվել, այդ թվում՝ կադրային և մարտավարական առումով։

Ինչպես ներքաղաքական հարցերում, արտաքին հարաբերություններում ևս Փաշինյանի կառավարությունը ուժերը թարմացնելու և հստակ ռազմավարության կարիք ունի։ Տնտեսական և ռազմական դիվանագիտությունը նույնքան կարևոր են, որքան քաղաքական հարաբերությունները։

Հեղափոխության երկու տարիներից հետո որքանո՞վ է բարձրացել Հայաստանի միջազգային հեղինակությունը, Հայաստանի սուվերենությունը՝ հատկապես հետսովետական տարածքում իր վարած քաղաքականության առումով: Եվ որո՞նք, Ձեր կարծիքով, կլինեն Հայաստանի ներքին կյանքի ու անվտանգության հիմնական մարտահրավերները 2020 թվականի ընթացքում:

– Հեղափոխությունը Հայաստանը նորից դրեց աշխարհի քաղաքական քարտեզին։ Տարածաշրջանով հետաքրքրվողների համար այն դրական քայլ էր, որ հատկապես արտառոց էր դեմոկրատական գործընթացների աշխարհում հետընթացների ֆոնին։ Հեղափոխությունը, առանց արյան, նաև «լավ ավարտով» պատմություն է, դրական բրենդինգ։ Տեղեկատվական տոխնոլոգիաների համագումարը, տուրիզմը, այսպես կոչված՝ «դրական աղմուկը» միմյայն օգտակար են։ Սա նաև արտահայտվում է պետական պարտքի նկատմամբ ներդրողների մոտ աճող հետաքրքրությամբ։

Հեղափոխությունը անակնկալի բերեց հետխորհրդային երկրներով հետաքրքրվողներին և ոչ միայն։ Իր յուրօրինակ և անարյուն ձևով արագ իշխանափոխությունը Ռուսաստանի արբանյակ երկրում շատերի համար եղել է և մնում է յուրատիպ էքպերիմենտ։

Արդյոք կկարողանա՞ Հայաստանը պահպանել լավ հարաբերությունները Կրեմլի հետ և միաժամանակ կազմաքանդել վերջինիս ամենաարդյունավետ ազդեցության գործիքը՝ օլիգարխան Հայաստանում։

Արդյոք կկարողանա՞ հայկական հեղափոխությունը խուսափել Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտից։ Արդյոք կկարողանա՞ հայկական հեղափոխությունը առանց լուրջ արևմտյան ֆինանսական և այլ զորակցության ստեղծել անկախ դատական համակարգ, վերակառուցել ուժային կառույցները և մաքրել պետական համակարգը կաշառակերությունից։ Եվ վերջապես՝ արդյոք թույլ կտա՞ Ռուսաստանը, որ իր արբանյակ երկիրը ուժեղ պետական ինստիտուտներ ստեղծի, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարի թե՛ ռազմական, թե՛ ներդրումների, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում։

Հայաստանի հանրությունը զինվորագրվել է հեղափոխության գաղափարին և պատրաստ է զորակցել բոլոր նրանց, ովքեր կանեն արմատական փոփոխություններ։ Հեղափոխությունը չի պատկանում մեկ քաղաքական խմբի և դա ևս դրական է։ Բնականաբար, տարբեր խավեր տարբեր ակնկալիքներ ունեն։ Բայց հանրության պահանջը մեկն է՝ ոչ թե կոսմետիկ այլ համակարգային փոփոխություններ։ Սա, իհարկե, բացառությամբ այն խավի, որ զրկվել է ֆինանսական եկամուտներից կամ պաշտոններից ու տիտղոսներից, որոնց նրանք երբևէ այլ երկրում չեն կարող հասնել։

  • Գլխավոր մարտահրավերներից հետևյալը կառանձնացնեի՝ Արցախում ոչ ազատ ընտրությունները և երկրամասի Ռուսաստանի կողմից աբխազացման վտանգը՝ տեղական էլիտայի և ՔոչարյանՍարգսյան տանդեմի օգնությամբ։
  • Մեծ է նոր պատերազմի հրահրման վտանգը՝ Արցախի տարածք «խաղարարաներ» մտցնելու հեռահար նպատակով
  • Հեղափոխության ձախողումը և հնարավոր քաղաքական անկայունությունը ևս ազգային անվտանգության խնդիր է։

Հանրությունը հստակ պահանջ ունի՝ համակարգային փոփոխությունների պահանջ։ Եթե ներկայիս կառավարությունն ընտրի կարճաժամկետ լուծումներ և հետաձգի օլիգարխայի և ուժային կառույցները մաքրելու գործը, ապա սա կարող է ապակայունացնել ներքաղաքական վիճակը։

Հիբրիդային պատերազմը, կամ հանրության վրա ազդելու և հանրությանն ուղղորդելու «հատուկ միջոցառումները» Հայաստանում մեծ չափերի է հասել։ Սրա մասին գրեթե չի խոսվում, և այն իջեցվում է պրիմիտիվ սոցիալական կեղծ կայքերի խնդրին։ Հանրային դաշտը տեղեկատավական աղբով լցնելը, ապակողմնորոշելը կամ մոլորեցնելը  ազգային անվտանգության խնդիր է։ Նման համակարգ և մարդկանց ցանց ստեղծողները կարող են, օրինակ, վաղը համոզել, որ ռուս «խաղարարների» մուտքը Արցախ լավագույն տարբերակն է Հայաստանի համար։

Սա նեղ ազգային օրինակ է։ Հիբրիդային պատերազմի գլխավոր նպատակներից մեկը մարդկանց մոլորեցնելն ու կեղծ օրակարգերով սնելն է, որտեղ տրամաբանական բացատրության փոխարեն ամեն ինչ հանգեցվում է կոնսպիրացիաների՝ դավադրությունների։ Նման կեղծ օրակարգեր են միասեռականների, Սորորսի, լիբերալիզմի, կլիմայական փոփոխությունների, ավանադապաշտության մասին ապատեղեկատվությունը։ Հայաստանում հեշտ է նկատել, թե ինչպես հիբրիդային պատերազմի կանոններով շարժվողները ոչ մի կերպ չարձագանքեցին երեխանների ապօրինի վաճառքի մասին բացահայտումներին։ Ինչպես այլ երկների փորձն է տալիս՝ հրբրդային պատերազմը կարող է լրջորեն պառակտել հանրությունը և այն դրսից հեշտ ղեկավարել։

Եվ վերջապես, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի նահանջը, ռուս-թուրքական ամրացող դաշինքը վերստեղծում են այն նույն վտանգները, որ մեկ դար առաջ հանգեցրեց հայկական տարածքային կորուստների։

 

 

Հղումներ՝

[1] Այս կենտրոնն իր հերթին մաս է կազմում Լոնդոնում հիմնված «IHS Markit» ընկերությանը, որը հայտնի է որպես գլոբալ տեղեկատվության մատակարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում