News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունը լուրջ անելիք ունի Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ։ Այս  մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե իրեն ընդունել են կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը:

«Հանրապետականը, Դաշնակցությունը ու մնացածները քննություն հանձնեցին ընտրությունների տեսքով։ Եթե ՀՅԴ–ն եւ ՀՀԿ–ն հայտնվել են Ազգային ժողովում, նշանակում է՝ անցել են քննությունը։ Մենք ընդհանուր թիմ ենք եւ կարծում եմ՝ ՀՀ բոլոր դրական փոփոխությունների մեջ Դաշնակցության մատը հուսով եմ՝ խառն է։ Կառավարության ծրագրով առաջնահերթությունները նշված են եւ կոալիցիայի մաս Դաշնակցության հետ միասին այն կյանքի է կոչվում միասնական ձեւով»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։ Նա նշեց, որ իրենք կառավարության ներկայացուցիչներին չեն բաժանում Հանրապետականի եւ Դաշնակցության. «Մենք կառավարության ներկայացուցիչներին չենք բաժանում Դաշնակցության եւ Հանրապետականի, բոլորն էլ իրականացնում են կոալիցիոն ծրագիրը»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարեւորել է նման հանդիպումը` շեշտելով, որ կա պարբերաբար անհրաժեշտություն հետահայաց արժևորել կատարված աշխատանքը, վեր հանել խնդիրները ու գտնել դրանց լուծումները:

«Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ