×


Քիմ Քարդաշյանն աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի վզնոցը

Քիմ Քարդաշյանն ընդարձակել է խորհրդանշական զարդերի ու հիշարժան իրերի հավաքածուն: Նա գնել է արքայադուստր Դիանայի ադամանդե խաչով մարգարտե վզնոցը:

Հազվագյուտ այդ զարդը վաճառքի է հանվել Լոնդոնի Sotheby’s աճուրդում, եւ Քիմն այն ձեռք է բերել 197 հազար դոլարով: Նախապես ոսկերիչները համարել են, որ այն պետք է վաճառվի 357-500 հազար դոլարի միջակայքում: Վզնոցի համար 4 գնորդ է պայքարել, Քարդաշյանի ներկայացուցիչը նախնական գնից կրկնակի անգամ ավելի է վճարել:


«Ուրախ ենք, որ զարդը նոր կյանք է ստանում եւս մեկ հայտնի մարդու հետ»,- նշել է Sotheby’s աճուրդի զարդերի բաժնի ղեկավար Քրիստիան Սփոֆորթը:

Այս վզնոցն արքայադուստրը կրել է 1987 թվականին տեղի ունեցած գալա երեկոյին: Լեդի Դիի կերպարի առանձնացող դետալն է եղել, որը համադրել է մուգ թավշյա զգեստի հետ:


Զարդը Garrard ընկերությունը պատրաստել է 1920-ականներին, ավելի ուշ այն ձեռք է բերել պաղեստինյան ծագմամբ գործարար Նաիմ Աթթալլահը՝ Դիանայի մտերիմ ընկերը: Նա միայն արքայադստերն է տվել վզնոցը, որպեսզի կրի կարեւոր միջոցառումների ժամանակ:

Վզնոցը հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել ու քննարկվել 1987 թվականին տեղի ունեցած բարեգործական միջոցառումից հետո, որը նվիրված է եղել հղի կանանց:

Քիմ Քարդաշյանը՝ Մերլին Մոնրոյի զգեստով


Քարդաշյանն առաջին անգամ չէ, որ հետաքրքրվում է լեգենդար մարդկանց իրերով: Այդպես Met Gala-ում նա կրել է Մերլին Մոնրոյի զգեստը, որը վարձակալել էր 5 մլն դոլարով: Հանուն այդ հայտնի զգեստի Քարդաշյանը նույնիսկ նիհարել էր 7 կգ-ով:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին