ԱԱՀ՝ մանկական գրականության համար. ահազանգում են հրատարակիչներն ու մանկագիրները

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց` մանկական գրականության հրատարակիչը կամ իրացնողը ազատվում է գրքի ավելացված արժեքի հարկից, եթե տվյալ գրականությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել է որպես մանկական:

Այսինքն՝ այսուհետ մանկական է համարվում այն գիրքը, որը կրթության նախարարության կողմից հաստատված է որպես այդպիսին, եթե անգամ դա լինում է գիրք-խաղալիք, կտորից գիրք, նկարազարդ գրքեր եւ այլն: 

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ «Բուկինիստ» գրախանութում Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ հրատարակիչների հետ հանդիպման ժամանակ գրահրատարակչական ոլորտին վերաբերող քննարկված հարցերից մեկն է եղել  մանկական գրքերի վրա ավելացված արժեքի հարկը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հունվար ամսից 100 անուն գիրք է ներկայացրել ԿԳՆ հետազոտության, եւ դեռ պարզ չէ, թե երբ այդ գրքերը կհաստատվեն որպես մանկական. «Իսկ մինչ այդ, մենք ստիպված ենք վճարել այդ 20 տոկոս ավելացված հարկը, քանի դեռ Թումանյանի հեքիաթները մանկական չեն ճանաչվել»:

«25 տարի հրատարակում էինք մանկական գիրք եւ ՀՀ օրենքն ասում էր, որ մանկական գիրքն ազատված է ավելացված արժեքի հարկից, հիմա ամեն մի ստից բանի համար ստուգումներ են դրել եւ մինչեւ այդ ձգձգվող «մասնագիտական հետազոտության» իրականացումը մենք ավելացված հարկ ենք վճարելու.«Գույներ» գիրք ունենք, որը նախատեսված է 4-5 տարեկան երեխաների համար, գույների ուսուցում է, հիմա ի՞նչ, պետք է քննարկեն, թե կապույտը կապու՞յտ թողնեն, կամ կապույտը կարմի՞ր դարձնեն, միգուցե հանրապետականների համար կարմիրը կապու՞յտն է արդեն»,- ասում էր Արմեն Մարտիրոսյանը:

«Որպեսզի մի գիրքն ավելացված արժեքի  հարկից ազատվի, գործընթացը տեւում է մոտավորապես 3 ամիս, որովհետեւ ԿԳ նախարարություն ես ուղարկում, այնուհետեւ այդ գրքերը գնում են Կրթության ազգային ինստիտուտ, որի մասնագետները հատ առ հատ կարդում, քննարկում են այդ գրքերը։ Այսինքն՝ այդ մի գրքի ուսումնասիրությունը ժամանակ է պահանջում, որն իսկապես լուրջ աշխատանք է»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա, այդ երեք ամսվա ընթացքում վաճառողը վճարում է ավելացված արժեքի հարկը, իսկ սա նշանակում է, որ բիզնեսը պետք է մտնի ժողովրդի գրպանը եւ վերականգնի իր վնասները։ Ծնողը, որ իր երեխայի համար գիրք է առնում, որպես կանոն, դժվար վաստակող ծնողն է, եւ այդ դժվար վաստակից ինքը պետք է ավելի թանկ վճարի մանկական գրքի համար: «Երբ գրքերը դառնան ավելի թանկ, ու գիտակից ծնողը չկարողանա իր բալիկի համար գիրք առնել, ինչքան բալիկներ կմնան կրթական ասպարեզից դուրս: Այսօր իրական պայքարը Հայաստանում գիտելիքի ու տգիտության միջեւ է, սա նշանակում է, որ կառավարությունը մեզ համար նոր տգետ սերունդ է պատրաստում՝ փորձում է ինտելեկտուալ մարդկանց մակարդակը հասցնել զրոյի»,- ասում էր Արմեն Մարտիրոսյանը:

Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ ունեն ԿԳ նախկին նախարարի հրաման՝ հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում եւ մանուկների համար օգտագործվող ձեռնարկների փորձաքննության եւ գործածության երաշխավորման նյութերի մասին:

Հստակ կարգի համաձայն՝ տվյալ գիրքը փորձաքննության է ուղարկվում եւ Կրթության ազգային ինստիտուտի փորձագիտական եզրակացության հիման վրա էլ երաշխավորվում: Խոսելով փորձագիտական հետազոտության ժամանակացույցի մասին՝ իրավաբանական վարչության պետն ասաց, որ հստակ ժամանակացույց չկա: «Այդքան էլ շատ չի տեւում, մեկամսյա ժամկետում իրականացվում է փորձաքննություն եւ տալիս փորձագիտական եզրակացություն, միայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել»- ասաց Գրիգորյանը: Իսկ թե ինչ անհրաժեշտության մասին է խոսքը, վերջինս չմանրամասնեց:

Լուսինե Գրիգորյանը, նշեց, որ օրենքը միշտ էլ գործել է, ուղղակի մեխանիզմներն են փոխվել: Իսկ մեր հարցին՝ արդյո՞ք  երկար տարիներ ի վեր հայտնի մանկական գրքերի կամ հեքիաթների ուսումնասիրության կարիքը կա, եւ արդո՞ք պետք է, որ դրանք նորից մասնագիտական փորձաքննություն անցնեն, Լուսինե Գրիգորյանն պատասխանեց, որ ամեն դեպքում մասնագիտական եզրակացությունը պետք է, քանի որ անկախ ամեն ինչից՝ մանուկների հետ գործ ունեն:

Մանկագիր եւ թարգմանիչ Նունե Թորոսյանը, որը 20 տարուց ավելի աշխատել է նաեւ Կրթության ազգային ինստիտուտում, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ լավ ծանոթ լինելով իրավիճակին, կարող է ասել, որ երբեմն այնպիսի բաներ են տանում ուսումնասիրման, որ կարդացողներն ու հետազոտողներն առաջին իսկ րոպեից հասկանում են, որ ուղղակի անթույլատրելի է, որ տվյալ գիրքն ընկնի երեխաների ձեռքը:

«Բայց սրան էլ չափ գոյություն ունի, այն գրքերը, որոնք ակնհայտ մանկական են, հայտնի մանկագիրներից արված թարգմանություններ են եւ առաջին անգամ չեն հրատարակվում, այսինքն՝ արդեն ինչ-որ երկրներում հրատարակվել են, ճանաչում ունեն եւ այլն՝ սրանց համար հերթական ստուգում իրականացնելն ավելորդ է: Եվ ի վերջո, ինչքա՞ն կարելի է ամեն ինչը նույն սանրով սանրել»,- ասաց Նունե Թորոսյանը: Նա վստահեցնում էր, որ կրթության եւ գիտության նախարարության կողմից մանկական գրքերի վերաբերյալ այս նոր մոտեցումը միայն դժվարեցնելու է գրքի հասանելիությունը երեխաների համար:

«Շատ կարեւոր է, որ մարդիկ գոնե այդ չնչին հնարավորությունն ունենան գիրք գնելու իրենց երեխայի համար, որը եթե այս տեմպերով շարունակվի, ապա ավելի բարդ կլինի սոցիալապես անապահով մեր հասարակության համար, քանի որ երբ հրատարակիչները ստիպված լինեն մինչեւ ստուգումներն իրականացնելը ավելացված հարկ վճարել, այդ ընթացքում ուզած, թե չուզած պետք է գրքերի գները թանկացնեն»,- ասաց մանկագիրը: Նրա խոսքով՝ մեծահասակների համար էլ գրականությունը, իհարկե շատ կարեւոր է, բայց փոքրերի, երեխաների համար, այն առավել կարեւոր է, քանի որ մարդ դարձնող, արժեքներ ձեւավորող գործուն միջոցներից մեկն է, իսկ այս դեպքում փոքրիկներից շատերը զրկվում են շատ տարբեր գրքեր ունենալու հնարավորությունից:

Ըստ Նունե Թորոսյանի՝ հրատարակիչները, որոնք ավելի հաճախ վնասով են աշխատում, արդեն մեծ դժվարությամբ կտպեն նոր գրքեր, իսկ այդ խոչընդոտներից հետո, գրողներն էլ թեւաթափ կլինեն եւ չեն էլ գրի՝ չունենալով երաշխիք, որ իրենց գիրքը կհրատարակվի: «Հայաստանում սա հեղինակներին ճնշելու, սպանելու նոր ճանապարհ է»,- ասում էր մանկագիրը:      

Տպել
4543 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)