Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում

Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլի 2-րդ պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը, ովքեր առաջին պարտիայում ոչ-ոքի էին խաղացել, հաղթանակներ տոնեցին և նվաճեցին 2-րդ փուլի ուղեգրեր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, ովքեր առաջին պարտիայում պարտվել էին, 2-րդ պարտիայում խաղացին ոչ-ոքի և լքեցին հետագա պայքարը:

2-րդ փուլի ուղեգիր նվաճեց նաև Սամուել Սևյանը: Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանի մրցախաղը Դմիտրի Անդրեյկինի հետ ավարտվեց 1-1 հաշվով և մրցակիցներն այսօր հաղթողին կորոշեն թայ-բրեյքում:

Երկրորդ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն, իսկ Սերգեյ Մովսեսյանը ուժերը կչափի մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Դին Լիժենի հետ, իսկ Սամուել Սևանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]