Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու պայմանավորվածություն ուներ, Փաշինյանը դա զրոյացրեց. Դուգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:

-Պարոն Դուգին, դուք Բաքվում հուլիսի 1-ին ֆորում եք անցկացրել «Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» խորագրով։ Ծանոթ եք հավանաբար այդ ֆորումի շուրջ քննարկումներին. նախ ի՞նչ է նշանակում միակ դաշնակից, արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

-Իրականում այդ ֆորումը ընդգծում էր Ռուսաստանի մտերմությունը Բաքվին այն նոր աշխարհաքաղաքական իրողության պայմաններում, որը ձևավորվել է Հարավային Կովկասում։ Հայաստանում նոր վարչապետի՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո, (որն իմ կարծիքով՝ եկավ գունավոր հեղափոխության արդյունքում), այն պայմանավորվածությունները, որ ուներ նախկին ղեկավարությունը՝ Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող յոթից հինգ շրջաններ վերադարձնելը, դա Ղարաբաղի շուրջ կայունության ապահովման բանալին էր, հակամարտության լուծման սկիզբը, բայց այդ պայմանավորվածությունները զրոյացվեցին։ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ այդ բանակցությունները վարում էր և դա թույլ կտար ամրապնդել Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ոչ թե Հայաստանի դեմ, այլ հօգուտ բոլոր ժողովուրդների, այդ ամենը կանգնեցվեց ու զրոյացվեց։ Ռուսաստանը, լինելով Հայաստանի դաշնակից, իրականում ավելի ու ավելի շատ է ռազմավարական տարբեր հարցերով մոտենում Ադրբեջանին։ Փաշինյանի այդ քաղաքականությունը հարվածի տակ դրեց այդ պայմանավորվածությունները, ինչն էլ իր հերթին իրավիճակի էսկալացիայի կարող է բերել, մենք այդ պատճառով անցկացրեցինք այդ կոնֆերանսը։ Իմ կարծիքով՝ դա ոչ ադեկվատ արձագանք առաջացրեց և՛ Հայաստանում և նույնիսկ Ռուսաստանում։ Խոսքը չէր գնում հակահայկականության մասին։ Այդ կոնֆերանսի ընթացքում քննադատության ոչ մի խոսք չկար ուղղված հայերին ու Հայաստանին, խոսքը համագործակցության մասին էր և ընդամենը այն պայմանավորվածությունների կատարման մասին էր, որին մասնակցել է նաև Հայաստանի իշխանությունը։ Ադրբեջանին խաղաղ և ոչ ռազմական ճանապարհով այդ շրջանների հանձնումը Հայաստանի նոր ղեկավարությունը դրել է կասկածի տակ…

-Կներեք, բայց մեզ պաշտոնապես հայտնի չէ, որ Սերժ Սարգսյանը իր իշխանության վերջում պատրաստվում էր հինգ շրջան հանձնել, և ոչ էլ հայտնի է, որ նոր ղեկավարությունը այդ խոստումը չեղարկել է։ Ձեզ այդ ինֆորմացիան որտեղի՞ց։

-Իհարկե, դա իմ ինֆորմացիան է, բայց հարցը դա չէ։ Ռուսաստանի մտերմացումն Ադրբեջանի հետ մեր երկրների սուվերեն որոշումն է։ Բայց որպեսզի այդ մտերմացումը խաղաղ լինի, դրան պետք է մասնակցի նաև Հայաստանը, այդ մտերմացումը Հայաստանի դեմ չէ։ Ուզում եմ ասել, որ այդ կոնֆերանսի մեջ հակահայկական ոչինչ չկա, նույնիսկ հեռակա կարգով։ Եթե պարոն Փաշինյանը շարունակի Սերժ Սարգսյանի բռնած ուղին՝ այդ դեպքում Բաքվի և Մոսկվայի մերձեցումը միայն կարագանա, և հավատացեք՝ դա Հայաստանին դեմ չէ։ Ռուսաստանն ուզում է խաղաղություն, հաշվի առնելով բոլոր կողմերի հետաքրքրությունը, ուզում է գնալ կարգավորման։ Հինգ շրջանների վերադարձը ձեռք էր տալիս բոլոր կողմերին, որովհետև Հայաստանն էլ իր օգուտներն էր ստանում դրանից։ Այդ շրջանները ոչ թե միայն տալիս եք, այլ Ադրբեջանի նախագահը դրա դիմաց պատրաստ է արտոնություններ տալ թե՛ տնտեսական համագործակցության համար, թե՛ նաև նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հայաստանը դուրս կգա ապաշրջափակումից, թշնամանքը կվերանա։ Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես այդ ամենը մեկնաբանեց հայկական կողմը, ոչ մի հակահայկական դեմարշ չկա, այն աղբը, որ տեսա համացանցում ու մամուլում, ինձ ապշեցնում է։

-Ռուսաստանը նշում է, որ ինքը կողմնակից է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորմանը, հիմա դուք խոսում եք հինգ շրջանների հանձնման մասին, որն ըստ էության առանձին պլան է։ Հիմա սա ձեր սեփակա՞ն կարծիքն է, թե՞ դուք պաշտոնական շրջաններից ազդակներ եք փոխանցում։ Մոսկվայում, օրինակ, շատերը նշեցին, որ սա պաշտոնական կարծիք չէ։

-Ռուսաստանում կա մեկ պաշտոնական կարծիք՝ դա Ռուսաստանի նախագահի կարծիքն է, մնացած ամեն ինչը մեկնաբանություններ են։ Կան մարդիկ, որոնք պաշտպանում են իմ ասածը, կան այլ կարծիքներ ունեցողներ։ Ընդհանրապես, Ռուսաստանում կան տարբեր խմբեր, տարբեր վերլուծաբաններ։ Ես միայն իմ կարծիքը չեմ հայտնում, այլ շատ կարևոր և ազդեցիկ ստրատեգիկ խմբերի, որոնք զբաղվում են Մերձավոր Արևելքի, Թուրքիայի, Իրանի, Հարավային Կովկասի հարցերով և ովքեր պրոֆեսիոնալ են։ Իսկ կան մարդիկ, որոնք առաջնորդվում են համակրանքով կամ հակակրանքով, ես համակրանքներով չեմ շարժվում։ Ես պատերազմի հակառակորդ եմ և միայն խաղաղություն եմ ուզում։ Բաքվում ինձ հետ քիչ շատ հայտնի ռազմական փորձագետներ, Պետդումայի պատգամավորներ, այդ թվում՝ «Եդինայա Ռոսիայից», լրագրողներ, բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, որ կան օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններ։ Խոսքը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների փոփոխության մասին չէ, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի դերակատարությունը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում էականորեն մեծացել է և դա չի կարող նկատելի չլինել։ Փոխվել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, ինչի մեջ ես իմ մասնակցությունը ունեցել եմ, իսկ Հայաստանը հիմա պետք է հաշվի առնի այդ փոփոխությունները շատ կառուցողական ճանապարհով։ Եթե Հայաստանի նախկին ղեկավարության հետ ստրատեգիական հարցերում հնարավոր եղավ հասնել որոշակի կառուցողական պայմանների, ապա նոր ղեկավարությունը պետք է հետևի այդ պայմանավորվածություննեին, այդ դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա։ Ժամանակի ընթացքում գործընթացի մեջ կներգրավվի նաև Վրաստանը, որի հետ Ռուսաստանը փորձում է հարաբերություններ կարգավորել, նոր կոնտակտ գտնել։ Ես մտածում եմ, որ հիմա արձագանքը չափազանցվեց, այդ կոնֆերանսին շատ ինտելեկտուալ մարդիկ էին ներկա՝ ի դեպ այնտեղ Հայաստանից մի կին էր մասնակցում՝ իրավապաշտպան Սյուզան Ջաղինյանը։

-Եթե չգիտեք՝ այդ կինն այլևս Հայաստանից չէ, նա փախել է Բաքու և Հայաստանում նրան դավաճան են համարում։

-Ես չգիտեմ, իրավիճակին լավ չեմ տիրապետում, ուղղակի ֆիքսել եմ, որ այնտեղ էր․նա խոսում էր խաղաղության անհրաժեշտության մասին, խոսում էր հայ մայրերի տառապանքների մասին և այլն․․․ Ես հիմա շտապում եմ, եթե կարելի է՝ վերջին հարցը։

-Դուք նշում եք, որ խաղաղության ջատագով եք, բայց բարձրանում եք Լելե Թեփե, որը 2016 թվականին ռազմական ճանապարհով գրավել է Ադրբեջանը։ Ինչպե՞ս հասկանանք ձեր այցի նպատակը։

-Առաջին հերթին, երևի գիտեք՝ Ռուսաստանի կարծիքով՝ ոչ միայն այդ հինգ շրջանը, այլ ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, այդպես է ամրագրում միջազգային իրավունքը։ Ու ես կարծում եմ՝ միանգամայն սովորական է գնալ մի տարածք, որ իմ երկիրը համարում է Ադրբեջանի տարածք։ Երկրորդ՝ դա այց էր Լելե Թեփեի բարձունք, դա ռազմական բնույթ չուներ, իմ ձեռքին հրացան չկար, ես ռազմական գործողությունների չէի մասնակցում։ Ես ուզում էի հասկանալ՝ գործըթնացն ինչպես է զարգանում, որքանով է այն կործանարար, վտանգավոր, ինչպիսին կարող են լինել հետագա զարգացումները։ Ես ուզում եմ ասել, մենք այդ տարածքը ճանաչում ենք որպես Ադրբեջանի տարածք, ու ՌԴ քաղաքացու տեղաշարժը այդ տարածքով միանգամայն նորմալ է, այն չի գրավվել Հայաստանի կողմից… ես այնքան էլ լավ չհասկացա, թե այն ում ձեռքից ում է գնացել, բայց իրավական տեսանկյունից ես ոչ մի խախտում չեմ արել։ Ես և կոնֆերանսի որևէ մասնակից որևէ հակահայկական հայտարարություն չենք արել, դա գիտական կոնֆերանս էր։ Ես հայտնվում եմ Քուրդիստանի, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի սահմաններին, գնում եմ թեժ կետեր, հետազոտում՝ ինչ է կատարվում այնտեղ։ Դա իմ կյանքն է, ես իմ աչքերով պետք է տեսնեմ՝ ինչ է կատարվում։ Հեշտ է խոսել, առանց մարդկանց տառապանքները տեսնելու, դու չես հպվում պատերազմին անձամբ, այդ դեպքում ամեն ինչ հեշտ է թվում, բայց պետք է ամեն ինչ մոտիկից տեսնես։ Իմ ներկայությունն այնտեղ շատ արդարացված է, ոչ մի օրենք չեմ խախտել, ինչո՞ւ պետք է արդարանամ։ Ես ասում եմ՝ խաղաղ ճանապարհն այլընտրանք չունի, մարդիկ չպետք է տառապեն, պետք են փոխադարձ զիջումներ, փոխադարձ պարտավորություններ։ Արյունը մեծ ողբերգություն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում