211652_close_icon
views-count1878 դիտում article-date 21:03 18-10-2020

ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան. Aravot.am

«Երբ բարեկամները հավասարության նշան են դնում միջազգային տեռորիստների ներգրավող և պաշտպանվող կողմի միջև՝ շատ ցավալի է»,- [url=https://www.aravot.am/2020/10/18/1144761/?fbclid=IwAR3xV4p11VByaKI7ccbQmEhVzwcyT4jHnUyxqvAxpM6kyvPw2NJhlvudaKI]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի հայտարարությունը` «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ: Ըստ Աշոտ Մելիքյանի, ցավոք, աշխարհը, այդ թվում ԵՄ-ի տարբեր կառույցներ, մինչեւ վերջ դեռ չեն հասկացել, թե ի՞նչ է տեղի ունենում ղարաբաղյան ռազմաճակատում. «Խոսքը գնում է բարբարոսության և արդար պայքարող կողմերի մասին: Այս պարագայում Եվրամիության կառույցը, որը նման հայտարարությամբ է հանդես եկել, զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի: Սա ակնհայտ է, որովհետև եթե այդ կառույցն ուզենար օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, ապա կփորձեր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ու այլ քաղաքներում ու գյուղերում, ինչպե՞ս են դրանք ռմբակոծվում: Մինչդեռ Եվրամիության կառույցի խոսնակը որոշել է միայն անդրադառնալ Գյանջայի հորինված պատմությանը, որն ադրբեջանական պրոպագանդայի ֆեյք լուրն էր»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/10/18/1144761/?fbclid=IwAR3xV4p11VByaKI7ccbQmEhVzwcyT4jHnUyxqvAxpM6kyvPw2NJhlvudaKI]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր